ԱԺ-ի 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոփոխելու համար

Լուրեր

30.10.2026 | 15:10
Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը, սակայն առողջական խնդիրների պատճառով այս պահին Չարչյանը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոփոխելու պահանջով։

Պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից առանձին դիմում է ներկայացվել՝ հետևյալ տեքստով․

«Հարգելի պարոն Մարգարյան, Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։ Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով Արմեն Գերասիմի Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում, բժշկական ոլորտում արձանագրած աննախադեպ հաջողությունները, այդ թվում մարդկանց բժշկական օգնության և սպասարկման ստանալու տեսանկյունից, նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արմեն Չարչյանի վերաբերյալ հայտարարությունը և այն հանգամանքը, որ ներկայումս Արմեն Չարչյանի մոտ առկա են առողջական խնդիրներ՝ երաշխավորում եմ, որ Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք։ Երաշխավորում եմ ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։ Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստվում եմ իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները»։

Factor TV-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ բացի իրենից՝ անձնական երաշխավորություն են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Վարդանյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, անկախ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, որը պատժվում է ազատազրկմամբ 4-ից 7 տարի ժամկետով։

Մերի Մարտիրոսյան