Ավինյանը ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
Հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։
Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։ Հայաստանում գործում են նաև շրջիկ կետեր` քաղաքացիների համար պատվաստումն առավելագույնս հասանելի դարձնելու համար։