Միակ ռիսկը ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է․ չեմ ուզում մտածել՝ սահմանազատմամբ այդպես կլինի․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Բոլորը

Factor TVի հարցազրույցն Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն զինված ուժերի գործողությունները։ Ըստ Շուշիում Էրդողանի և Ալիևի ստորագրած հռչակագրի՝ եթե երրորդ պետության կողմից առկա է ագրեսիա կամ դրան վտանգ միջազգայնորեն ճանաչված սահմանների հանդեպ, ապա Թուրքիան և Ադրբեջանը կաջակցեն միմյանց։ Նաև անվտանգության խորհուրդները նիստեր կգումարեն՝ քննարկելու անվտանգային հարցերը։ Կարելի՞ է ասել, որ այսպիսով ուժային բալանսն անշրջելիորեն փոխվում է, և եթե նախկինում անտես ձևով էր Թուրքիա աջակցում Ադրբեջանին, ապա հիմա՝ բացեիբաց կկարողանա դա անել։

-Միանշանակ, որովհետև 44-օրյա պատերազմի ընթացքում նա բացեիբաց էր սատարում Ադրբեջանին, դա պարզ էր բոլորին։ Նույնը նա քողարկված ձևով անում էր Քառօրյա պատերազմի ժամանակ և 90-ական թվականներին՝ առաջին պատերազմի ժամանակ։ Այո, Թուրքիան արդեն հայտ է ներկայացրել, այս տարածաշրջանում է և դժվար թե կամավոր դուրս գա այս տարածաշրջանից։ Մենք պետք է հանկարծ չկտրվենք իրականությունից։ Սա լուրջ մարտահրավեր է մեր անվտանգության համար, բայց սա նաև լուրջ հնարավորություն է աշխարհաքաղաքական մեր կշիռը բարձրացնելու՝ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, և այնպես անել, որ այս բարդ աշխարհաքաղաքական վիճակից նորմալ, կանխատեսելի ապագա ունենանք։ Շուշիի հռչակագիր կոչվածը վկայությունն է այն բանի, որ Թուրքիան չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից։ Սա մարտահրավեր է մեզ և այլ երկրների համար։

-Էրդողանը չի բացառել Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը, ըստ նրա՝ դա տեղավորվում է «Շուշիի դեկլարացիայի» շրջանակում։ Պարո՛ն Բաբայան, չե՞ք կարծում, որ ռազմաբազայի հնարավոր տեղակայումն ուղիղ կանդրադառնա Արցախյան հարցի վրա և որոնք կարող են լինել դրա հետևանքները, ի՞նչ ռիսկեր կան այստեղ։

Ռիսկերը իհարկե մեծ են և արդեն իսկ թուրքական բանակը Ադրբեջանում է և դա չեն թաքցնում։ Սա կարող է տարբեր ձևերով օգտագործվել և մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին։ Չմոռանանք հանկարծ՝ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, և ինչ՝ Ադրբեջանը։ Եթե մենք մտածենք՝ ուզում ենք այլ ձև լինի իրավիճակը, չի լինելու այլ ձև։ Հետևապես, պետք է հասկանալ, որ Թուրքիան լուրջ նպատակներ ունի և դրանց իրականացման համար անելու է ամեն ինչ այդ ուղղությամբ։ Մենք էլ մեր քայլերը պետք է իրականացնենք, ունենանք գիտելիք, հայրենասիրություն, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ։ Եթե դա չլինի, շատ վատ է լինելու։

-Արցախն անվտանգային այս հարցերը լուծելիս բացառապես Ռուսաստանի՞ վրա է դնում հույսը, պարո՛ն Բաբայան։

-Գիտեք, Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է։ Ինչ-որ մարդիկ՝ պրովոկատորներ, փորձում են իրենց հայրենասերի տեղ դնել, ինչ-որ բաներ խոսել, բայց իրականությունն է այդպիսին։ Բացի այդ՝ մենք ունենք դարերի եղբայրական հարաբերություններ, բայց հույսը դնել միայն եղբայրական երկրի վրա, ճիշտ չէ։ Մենք մեր վրա պետք է դնենք հույսը։ Մենք պետք է չվհատվենք․ եթե մենք չենք ուզում պայքարել, չենք ուզում մեր ապագան ինքներս կերտենք, որևէ մեկը մեր տեղը մեր ապագան չի կերտելու։ Եթե բարոյալքված ժողովուրդ եք, չի ստացվելու պետականություն կերտել՝ ինչքան էլ կողքին փորձեն օգնել։

-Դուք մեր այս զրույցում օգտագործեցիք «Եթե հայությունը հրաժարվի Արցախից․․․» արտահայտությունը, Դուք այդպիսի ռիսկե՞ր եք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում անցկացնելու պրոցեսի մասին է խոսք գնում, դուք այդտե՞ղ եք տեսնում նման ռիսկ։

Չէ, սահմանազատման մեջ միայն մեկ ռիսկ կա և ես չեմ էլ ուզում դրա մասին մտածել, չեմ էլ ուզում անգամ երևակայել և պատկերացնել, որ կարող է լինել մի պահ, երբ որ այդ սահմանազատման հետևանքով Արցախը ճանաչվի որպես Ադրբեջանի մի մաս, դա հնարավոր չէ, ես չեմ էլ ուզում պատկերացնել։ Բայց չէ՞ որ այդ միասնականությունը լինի, ես ժամանակին ասել եմ՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր խարխլում են այդ միասնականությունը, ովքեր Ղարաբաղը համարում են ոչ հայկական, ղարաբաղցիներին՝ թուրք, ինչ է՝ այդպիսի մարդ չկա՞։ Իրենք այդ թույնը տարածքում են մարդկանց մոտ։ Տեսնում ենք, որ ոմանք ասում են՝ ավելի լավ է, որ այսպես է, պրծանք ադ Ղարաբաղից։ Այդպիսի տականքներ ևս կան, սա պետք է հաշվի առնենք և այդ սադրիչներին տեղը դնենք ժամանակին, թե չէ այնպիսի մի պանդեմիա է լինելու և այդ հիվանդությունը քաղցկեղի նման այնպիսի մետաստազներ է տալու, որ սպանելու է մեր պետականությունը և մեր ժողովրդի բարոյահոգեբանական համակարգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան