Մարին Լը Պենի կուսակցությունը պարտվել է Ֆրանսիայում տարածաշրջանային ընտրություններում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ֆրանսիայում աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցությունը չի կարողացել հաղթել տարածաշրջանային ընտրություններում. էքզիթ փոլերը ցույց են տվել, որ կուսակցության թեկնածու Թիերի Մարիանին երկրի հարավարևելյան Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանում հավաքել է ձայների միայն 43%-ը՝ զիջելով աջակենտրոն կուսակցության ներկայացուցչին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ազգային միավորմանը» չի հաջողվել հաղթել նաև երկրի հյուսիսային Օ-դը-Ֆրանս շրջանում ևս, որի վրա էր շեշտը դրել կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը։ Այստեղ հաղթել է պահպանողական Քսավյե Բերտրանը։

Ըստ պարբերականի՝ Մարին Լը Պենը շտապել է մեղադրել իր մրցակիցներին «ոչ բնական դաշինքներ» ստեղծելու մեջ, որպեսզի թույլ չտան իր կուսակցությանը գալ իշխանության։

Այս ընտրություններում, որոնց մասնակցել են ռեկորդային ցածր թվով ընտրողներ (շուրջ 30%), Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնական «Առա՛ջ հանրապետություն» կուսակցությունը ևս վատ արդյունքներ է գրանցել՝ չհաղթելով երկրի և ոչ մի շրջանում։

Մյուս նախնական արդյունքները վկայում են ավանդական աջակենտրոնների ու ձախակողմյան կուսակցությունների հաղթանակի մասին։

Տաթև Ֆռանգյան