Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը կարգավորված է և այդ հարցով բանակցությունների կարիք չկա

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հնչեցրել է ադրբեջանական թեզը այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված է և այդ հարցով որևէ բանակցության անհրաժեշտություն չկա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն այս մասին հայտարարել է Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։

«Ներկայում մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և անհրաժեշտություն չկա բանակցություններ վարել այդ հարցով»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ո՛չ միայն հրադադարի մասին համաձայնագիր է։

«Նա, ով կարդա այդ փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր։ Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Մենք շրջել ենք այդ էջն ու պատրաստ ենք առաջ գնալ՝ ներդրում ունենալով տարածաշրջանային կայունության մեջ»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին։

«Հայաստանի կառավարությունն անտեսում է մեր ցանկացած հայտարարություն՝ Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին։ Բացառված չէ, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել այդպիսի հայտարարություններին։ Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, հուսով ենք ստանալ դրական պատասխան»,- ասել է Ալիևը՝ հավելելով․ «Եթե մենք չունենք խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ, նշանակում է՝ չկա նաև խաղաղություն։ Չկա խաղաղություն ոչ միայն երկու երկրների միջև, այլև ամբողջ Հարավային Կովկասում։ Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական վտանգ։ Մեզ պատերազմ պետք չէ, առաջ էլ պետք չէր»։

Ի դեպ, պատերազմ սկսելու մեջ, որն Ադրբեջանի ղեկավարությունը մշակել ու իրականացրել է թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության հետ, Ալիևը, ինչպես միշտ, մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, որ կատարվածի պատասխանատուն Հայաստանն է։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը անխուսափելի էր և դա պարզ էր բոլորին»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան