Խոսնակը պարզաբանել է «ընտրական վեճերի» լուծման կարգը Սահմանադրական դատարանում

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են այսպես կոչված «ընտրական վեճերին» վերաբերվող հարցերը` ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում. ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը:

«Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ն։

Այնուհետև Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգում է դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին։

ա․ Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում այդ պահանջներին, ապա դիմողը դիմումը մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին, որից հետո 3-օրյա ժամկետում դիմողը կարող է վերստին դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխանեցված դիմումով։

Այն դեպքում, երբ դիմողը սահմանված ժամկետներում վերստին չի դիմում Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով օրենքի պահանջներին համապատասխանեցված դիմումը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին՝ բողոքարկման կարգի մասին նշումով։

Դիմողը կարող է 3-օրյա ժամկետում բողոքարկել դիմումը վերադարձնելը։ Այս հարցով որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի 3 դատավորների կազմով՝ ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց 1 օր հետո։

բ․ Եթե դիմումն ըստ ձևի համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին կամ դիմումը համապատասխանեցվել և վերստին ներկայացվել է Սահմանադրական դատարան, ապա սկսվում է դիմումի նախնական ուսումնասիրման փուլը, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի աշխատակարգային կամ Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ կարող են սահմանվել դիմումի նախնական ուսումնասիրման այլ ժամկետներ։

Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս ՍԴ նախագահը հաշվի է առնում տվյալ գործի քննության համար ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմվում է հաղորդում գործը քննության ընդունելու` ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որն ուղղվում է Սահմանադրական դատարանի նախագահին։

Հաղորդումը ստանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը ողջամիտ ժամկետներում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումնե>րից որեւէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծումը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով»։