Ինչպես են ռուսական ինքնաթիռներն ու ռազմանավերը շրջապատում բրիտանական Defender-ը․ BBC-ի ռեպորտաժը նավից

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

HMS Defender-ը հարավային Ուկրաինայից՝ Օդեսայից ուղևորվում էր դեպի Վրաստան, երբ ՌԴ ռազմածովային ուժերը նրան հեռանալու նախազգուշացում են տվել։ BBC-ն հայտնում է, որ այնտեղ հասնելու համար նավը պետք է անցներ Ղրիմի թերակղզուց դեպի հարավ, որը բռնակցվել է Ռուսաստանի կողմից։

Լրատվականը նշում է, որ մինչ Մոսկվան հայտարարում է, թե այդ ջրերը ՌԴ տարածքն են, Միացյալ Թագավորությունը հայտնում է, որ HMS Defender-ն անցնում էր Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված ջրերով։ Միջադեպի ժամանակ, երբ ՌԴ ռազմածովային ուժերը կրակով նախազգուշացրել են նավին և պահանջել են հեռանալ, BBC-ի լրագրողը եղել է նավի վրա։

Հեռուստաալիքի ռեպորտաժում ցուցադրվում է, թե ինչպես են ռուսական ռազմական ինքնաթիռներն ու սահմանապահ նավերն ուղեկցում բրիտանական ավիակրին։ BBC-ի լրագրողը հայտնում է, որ երբ բրիտանական ավիակիրը 12 մղոն հեռավորությամբ մոտեցել է Ղրիմին, ՌԴ սահմանապահը նավը վտանգավոր քայլ է կատարել․ այն շատ է մոտեցել բրիտանական նավին ու փորձել է ստիպել՝ փոխել ճանապարհը։ Օդ են բարձրացվել կործանիչներ, ռադիոկապով կրակելու նախազգուշացում է տրվել։

Նշվում է, որ բրիտանական նավի անձնակազմը ստիպված է եղել պաշտպանիչ հագուստ հագնել, եթե ռուսական կողմը որոշեր իրագործել սպառնալիքները։ Լրագրողը հայտնում է, որ կրակոցներ եղել են, սակայն դրանք նավից բավականին հեռու են հնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան