Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր. տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

ՀՀ ոստիկանության, ինչպես նաև կրթահամալիրի ղեկավար կազմը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել Պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որին, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով պարեկային ծառայողներին, նշել է. «Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ ուսումնառությունն ավարտելու առիթով և շնորհավորել մեզ բոլորիս, որովհետև թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների մի շատ կարևոր փուլ: Շատ շուտով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է գալու նոր ծառայություն՝ Պարեկային ոստիկանություն, որը համոզված եմ՝ իր որակով, աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը և մեր երկրում իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների այս գործընթացին և ուզում եմ հույս հայտնել նաև, որ ձեզնից յուրաքանչյուրը եկել է առաքելության զգացողությամբ ու այդ առաքելությունը լիարժեք, բարձր մակարդակով ի կատար կածվի: Շնորհավորում եմ»:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու մեր ձեռնարկած ամենակարևոր բարեփոխումներից մեկի՝ Պարեկային ոստիկանության ներդրման հետ կապված մեր ընթացիկ գործերի վիճակն ու անելիքները: Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին: Իհարկե, հասկանալի է, որ այս ծավալի ու բովանդակության բարեփոխումներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով և պիտի արձանագրենք, թե ուր ենք հասել ու առաջիկայում ինչ պետք է անենք, որ մեր անելիքները հնարավորինս համապատասխանեցնենք նախանշված ժամկետներին»: