Գերիների մի քանի հարազատներ նստացույց են անցկացնում կառավարության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
24.06.2021 | 11:09Հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը հունիսի 23-ից անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ: Գործադիր մարմնից և անձամբ վարչապետի պաշտոնակատարից նրանք պահանջում են հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։
Ռազմագերիների հարազատներն իրենց բողոքի ձայնը ցանկանում են լսելի դարձնել նաև միջազգային կառույցներին։