Audi ավտոկոնցեռնը հայտարարել է ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունից հրաժարվելու ծրագրի մասին

Լուրեր

14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Բոլորը

Գերմանական Audi ավտոկոնցեռնը հայտարարել է ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունից հրաժարվելու ծրագրի մասին։ 2026 թվականից Audi-ի բոլոր մոդելները կլինեն էլեկտրոմոբիլներ, հայտարարել է կոնցեռնի ղեկավար Մարկուս Դյուզմանը Բեռլինում տեղի ունեցած կլիմայի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ակնկալվում է, որ մինչ 2025 թվականը Audi-ն կունենա ավելի քան 20 մոդելի էլեկտրոմոբիլ։

Ընդ որում, ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրությունից նախատեսվում է հետզհետե հրաժարվել մինչև 2033 թվականը։ Միաժամանակ, Չինաստանում նման մեքենաների բարձր պահանջարկի պատճառով, հնարավոր է՝ դրանք շարունակեն արտադրվել տեղի գործընկեր գործարաններում 2033 թվականից հետո էլ, չի բացառել Audi-ի ղեկավարը։

Մի շարք արտադրողներ ևս արդեն հայտարարել են ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրությունը սահմանափակելու պլանների մասին: Շվեդական Volvo ընկերությունը մտադիր է դա անել մինչև 2030 թվականը, ամերիկյան General Motors կոնցեռնը՝ 2035 թվականից, Daimler-ը նախատեսում է ամբողջությամբ անցնել էլեկտրական մեքենաների մինչև 2039 թվականը, իսկ գերմանական մեկ այլ՝ Volkswagen կոնցեռնը՝ 2040 թվականից:

Տաթև Ֆռանգյան