Վե՛րջ դրեք հայհոյախոսությանը․ Փաշինյանի կոչը քաղաքական ուժերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի:

Պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը քաղաքական այս թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Վե՛րջ դրեք հայհոյախոսությանը»,- Փաշինյանն այս կոչով դիմեց քաղաքական ուժերին:

«Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է. ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը:

Առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և այդ էջը պետք է սկսենք ազգային ու հանրային ներուժի համախմբմամբ:

Ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից, բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիային, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք և պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: