Գյումրու 31/42 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք ընտրակաշառք են առաջարկել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գյումրու թիվ 7 դպրոցում տեղակայված 31/42 ընտրատեղամասում ընտրախախտումներ են գրանցվել։ Factor.am-ին ահազանգած քաղաքացիները տեղեկացրին, որ «Հայաստան» դաշինքի վստահված անձինք կաշառք տալու առաջարկներ են արել։

Բացի այդ, որոշ քաղաքացիներ փորձել են ընտրատեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի քարոզչություն իրականացնել։ Ընտրատեղամասում էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանձնաժողովի վստահված անձինք խոչընդոտել են հանձնաժողովի աշխատանքը՝ անընդհատ հետ ու առաջ անելով ընտրացուցակները, կանգնելով արկղին շատ մոտ

Քաղաքացիները մեզ հետ զրույցում նաև պատմեցին, որ խախտումների համար դիմել են ոստիկաններին։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Թամարա Ղափլանյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ կաշառքի դեպքեր են գրանցվել։ Ըստ նրա՝ ընդամենը փոքր խախտումների դեպքեր են եղել։

«Մեր տարածքում այդպիսի բան չի եղել, դրսում ոստիկանները կանգնած հսկում են։ Ներսում եղել է, որ, ասենք, ծրար են գցել առանց դրոշմանիշի, ամեն ինչ արձանագրված է, ոչ մի գլոբալ թերություն տեղի չի ունեցել»,- ասաց Թամարա Ղափլանյանը՝ նշելով, որ կաշառքի դեպք էլ չի եղել։

Քարոզչության դեպքի հետ կապված մեր զրուցակիցն ասաց՝ ոստիկանի է կանչել։

«Իրավունք չունեմ տեղամասը լքել և դուրս գալ բակ, տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ»,- հավելեց Թամարա Ղափլանյանը:

Նա նշեց, որ ընտրատեղամասում հիմա ավելի շատ ոստիկաններ կան՝ վերահսկելու համար։

 

Էմմա Չոբանյան