Մոռացել էինք ընտրակաշառքի մասին, բայց նախկինները հետ բերեցին․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Հայաստանը խորհրադարան է ընտրում, հանգիստ պայմաններում չեն անցնում ընտրությունները։ Մասնավորապես, մինչ այս պահը երկու կրակոցի դեպք է արձանագրվել․ մեկը՝ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ, մյուս միջադեպը տեղի է ունեցել «Վերելք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև Ազատաշեն համայնքում։ Տիկի՛ն Ալեքսանյան, ինչո՞վ եք բացատրում այս լարվածությունը։

 -Նախորդող ընտրարշավի լարվածությունը պետք է փոխանցվեր, մտածում էինք, որ իշխանությունն ամեն ինչ անելու է՝ առանց միջադեպերի ապահովելու այս ընտրությունների բուն քվեարկության օրը։ Կարծում եմ, որ մեքենայի վրա այս կրակոցը տագնապալի է, և սա պետք էր շատ արագ պարզաբանել՝ ինչ կրակոց է և այլն։ Փորձը ցույց է տալիս, որ իրավիճակն ընթացքում է լարվում։ Քվեարկությունից հետո լսեցի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, դժգոհ էր իշխանությունից, որ հակաքարոզչական թռուցիկներ են տարածվել իրենց մասին, և պահանջում էր, որ 1-2 ժամվա մեջ դա բացահայտվի։ Կարծում եմ, որ բոլորն էլ իրավունք ունեն պահանջելու և ոստիկանությունը պետք է շատ զգոն լինի, թեև տպավորություն ունեմ, որ այդքան վատ չի աշխատում, պարզապես կրակոցները պետք է բացառվեին։ Մենք շատ բաների էջեր ենք փակել՝ ընտրակաշառք, մարդիկ արդեն մոռացել էին դրա մասին, բայց նախկին ուժերը եկան և բերեցին։

-Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ժամը 10․00-ի դրությամբ հայտարարություն է տարածել և նշում է, թե Հայաստանի պատմության մեջ չեն եղել նման ծավալի ընտրական խախտումներ։ Ի՞նչ եք կարծում, տիկին Ալեքսանյան, ի՞նչ փաստերի հիման վրա են նման պնդում անում։

-Իրենք նման փաստեր չունեն․ 2008-ի ընտրությունը, որը կազմակերպել էր երկրորդ նախագահը, սարսափելի էր, առևանգում էին մարդկանց, խոշտանգում էին, օլիգարխները ձեռնաշղթաներով կամ շղթայված պահում էին ինչ-որ նկուղներում․ դա սարսափելի, վատ երազ է, որը երբեք չես մոռանա, և հիմա ինքը խոսում է օրենքի մասին։ Հայաստանում անկախությունից ի վեր մասնակցել եմ տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրություններին և չէի ասի, որ հիմա շատ լարված է, ուղղակի անհանգստանում եմ, որ հետագա ընթացքը չլարվի։ Քոչարյանը չի կարող թափանցիկ, արդար ընտրություններով իշխանության գալ, ինչպես ինքը փորձում է ներկայացնել․ մենք տեսել ենք, թե ինչպես էր անցկացնում ընտրություններ, ինչ խախտումներ էին կատարում, ինչպես էին մարդկանց ահաբեկում, ծեծում և սպառնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: