Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում. ԱԻՊԾ
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 19-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում»,- ասված է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությունում։