Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին Ադրբեջանից պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձում. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ

 

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը:

Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ:

Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են:

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:

Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 2020թ. 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը: