Մենք պարտավոր ենք ճանապարհ բացել շնորհալի երիտասարդների համար. Լևոն Մկրտչյան

Լուրեր

12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն»: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ կենտրոնի բացմամբ քայլ առ քայլ սկսում է իրականացվել այն ծրագիրը, որի հիմնական նպատակն է նորարարական միտք և դրա համար անհրաժեշտ զինանոցի առկայություն ապահովել ՀՀ-ում: «Դրա համար նախ շնորհակալություն մայր բուհին, որ այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է աստիճանաբար ոտքի կանգնեցնել ԵՊՀ-ի, բնականաբար նաև հանրապետության գիտությունը: Նշեմ, որ գիտության պատասխանատվություն ստանձնող բուհերը հաճույքով են մասնակցում այս մրցույթներին, որոնք շարունակական են. մյուս տարի ևս մի քանի ուղղությամբ կունենանք մրցույթի հրավերներ: Այս ծրագրի ամենակարևոր արդյունքն այն է, որ կարողանում ենք երիտասարդ գիտնականներին իրենց հետաքրքրությունների և մասնագիտական կարողությունների շրջանակում ապահովել համաշխարհային որակի աշխատատեղերով՝ համապատասխան տեխնիկական ապահովվածությամբ: Մենք իսկապես պարտավոր ենք ճանապարհ բացել այն շնորհալի երիտասարդների համար, ովքեր կարողանում են ժամակակակից գիտությանը համարժեք քայլել:  Ժամանակին ասում էին, որ կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիաների ուղղությունները մեր երկրում կիրառելի չեն, քանի որ խիստ թանկ են և պահանջում են մեծ հնարավորություններ, սակայն կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում և ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ: Հետևաբար, կրկին շնորհակալություն բուհի գիտական հատվածին, որ կարողանում է իսկապես շատ ցածր ֆինանսավորման, միջազգային որևէ չափորոշչի տակ չընկնող պայմաններում պահպանել գիտական բուհի կարգավիճակը»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում բուհի կողմից հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գերժամանակակից նորագույն սարքավորումներով (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով: Ներդրվել է 246,726,000 ՀՀ դրամ: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները: Կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում: Մանրէաբանական մագիստրոսական ծրագրերի մշակման և ներդրման ընթացքում միջազգային հաջողված փորձի հաշվի առնման նպատակով իրականացվել են մի շարք այցեր եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհեր և կենտրոններ՝ ԱՄՆ Բերկլիի համալսարան, Միացյալ կենսաէներգիայի ինստիտուտ և Սանդիայի ազգային լաբորատորիաներ: Նաև այս փորձը հաշվի առնելով՝ մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագիր, որի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է հիմնվել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակիցների միջև՝ Երևանի գարեջրի գործարան, Չանախ ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն: Բացի այդ, կենտրոնը թույլ կտա նաև ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, ինչին էապես կարող է նպաստել նաև կենտրոնի հավատարմագրման գործընթացը: 

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի: