Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը․ նա խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը Մոսկվայի աջակցության մասին

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքու կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, նաև խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մասին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը խոսել է Հայաստանի մասին՝ նշելով, որ տարածաշրջանում վստահություն ստեղծելու համար պաշտոնական Երևանը քայլեր պետք է ձեռնարկի և Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների քարտեզները։

Նա կրկին խոսել է, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման՝ թուրք-ադրբեջանական ցանկությունից՝ նշելով, որ Մոսկվան հազիվ թե մտադիր է ձգձգել միջանցքի ստեղծումը։

«Ընդհակառակը, կա աջակցության տրամադրվածություն։ Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ՝ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ կնքված «Շուշիի հռչակագրի» շրջանակում կարող է խոսվել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ռազմաբազա ստեղծելու մասին։

«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթների շրջանակից։ Այդ թեման կարող է զարգանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ընթացքում։ Մեր բանակցությունների ընթացքում նույնպես այն կարող է յուրովի իրագործվել»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հռչակագիր էին ստորագրել, որը ներառում է նաև ռազմական համագործակցության և փոխօգնության դրույթներ։

Մասնավորապես, երրորդ երկրի կողմից նրանց նկատմամբ սպառնալքի ու ագրեսիայի դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանը գործելու են համատեղ։

«Երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիության կամ անվտանգության նկատմամբ, կողմերն անցկացնում են համատեղ խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Նրանք հանդես են գալիս նախաձեռնություններով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, և միմյանց անհրաժեշտ օգնություն են տրամադրում՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այդ օգնության ծավալն ու ձևը որոշվելու է անհապաղ քննարկումների ընթացքում, որոշում է կայացվելու համատեղ գործողությունների, պաշտպանունակությունն ապահովելու մասին, ինչպես նաև կազմակերպվելու է ԶՈՒ-ի ուժային ու հրամանատարական կառույցների համակարգված գործունեություն»,- ասվում է հռչակագրում։

Էմմա Չոբանյան