Մեկնարկել են նեղ կազմով Բայդեն-Պուտին բանակցությունները․ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին

Լուրեր

26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
Բոլորը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ջո Բայդենն ու Գի Պարմելենը, պահպանելով սոցիալական հեռավորությունը, համատեղ լուսանկարվել են Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Արարողությունը տեղի է ունեցել Լա Գրանժ վիլլայի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ պետք է տեղի ունենա Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումը։ Երկրի ղեկավարները լուսանկարվել են, ինչից հետո հեռացել՝ նեղ կազմով բանակցելու։

Հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ղեկավարին՝ բանակցություններ անցկացնելու նախաձեռնության համար և հույս հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի։

Հավելենք, որ սա ՌԴ և ԱՄՆ ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։ Ժնև Պուտինի ուղևորությունը կլինի ռուս ղեկավարի առաջին արտագնա այցը 2020 թվականի հունվարից։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում։ Օրակարգում են նաև ռազմավարական կայունությունը, համաճարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության ոլորտում համագործակցությունը, կլիմայի փոփոխությունն ու Արկտիկայի խնդիրները։

Տաթև Ֆռանգյան