Մարդը եթե ինքն իրեն չի կարողանում կառավարել, ո՞նց կարող է երկիր կառավարել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ձգտում է վերընտրվել մի իշխանություն, որն իր խոստումներից գրեթե ոչ մեկը չի կատարել, որի կադրային ռեսուրսը զրոյական մակարդակի վրա է: 2018-ին իշխանության ենք բերել մարդկանց, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունը և ամբողջ պետական համակարգը: Այս մասին այսօր Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ կարևոր ոլորտներում ղեկավարների հաճախակի փոփոխություններին՝ նշելով, որ չեն հասցնում ինչ-որ բան անել. «Հնարավոր չէ այս ճանապարհով կառավարել և հաջողություն ունենալ»:

«Անվտանգության լրջագույն սպառնալիքներ ունեցող երկրում երեք տարում ԱԱԾ 5 ղեկավար է փոխվում, մի երկրում, որը չհայտատարված պատերազմի մեջ է, 4 նշանակում է փոխվում ԳՇ-ում: Արտգործնախարարության շենքը կա, ինչ-որ մարդիկ գնում, գալիս են, պատուհանից նայում Արարատ լեռանը, բայց արտգործնախարարություն գոյություն չունի: Այնտեղ նստած մարդիկ մեղավոր չեն, փորձառու դիվանագետներ են», – նշեց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ պետական համակարգի գլխին կանգնած է մի մարդ, ով իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է, որ երկիրը կարող է կառավարել:

«Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, ո՞նց կարող ժողովուրդ կառավարել կամ մի ամբողջ երկիր»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: