«Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում Բայդենը պարզ հասկացրեց, որ ժողովրդավարության պաշտպանությունը պահանջում է Ամերիկայի, իր դաշնակիցների ու ամբողջ աշխարհի գործընկերների ուշադրությունը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը նախագահներ Բայդենի և Էրդողանի ՆԱՏՕ-ի հանդիպման մասին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Ջո Բայդենի մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը հայտարարեց, որ «արդյունավետ» զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ըստ The Wall Street Journal օրաթերթի, նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում չի քննարկվել Բայդենի վարչակազմի կողմից ցեղասպանության ճանաչումը:

Նախագահներ Բայդենի և Էրդողանի հունիսի 14-ի հանդիպմանն ընդառաջ լայնորեն շրջանառվում էր, որ Էրդողանը պատրաստվում էր «քննադատությունների տեղատարափի ենթարկել (Բայդենին) Հայոց ցեղասպանությունը վերջերս ճանաչելու համար»: Նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշում էր, որ նախագահ Բայդենը պատրաստ էր խոսել Հայոց ցեղասպանության մասին:

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է նախագահ Բայդենի նվիրվածությունն Ամերիկայի արժեքներին և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը: Այս տարվա ապրիլին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը ներկայացրեց Ամերիկան իր լավագույն կողմից:

Համագումարը շարունակում է խորապես մտահոգված լինել անցյալ աշնանը Ադրբեջանի կողմից համաճարակի պայմաններում հայ ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կործանարար դերով և հայերի էթնիկական զտումներով իրենց պատմական հայրենիք Արցախից (Լեռնային Ղարաբաղ): Համագումարը հիշում է նախագահ Բայդենի անցյալ տարվա «պահանջը», որպեսզի Թուրքիան հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և աշխատանք տարվի, որպեսզի «կանխվի երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի պես ազգ-պետությունների միջամտությունը»:

Նախագահ Էրդողանին պետք է դատել իր գործողություններով, այլ ոչ թե խոսքերով: Նա շարունակում է բորբոքել լարվածությունը Արցախում: Հունիսի 15-ին նա  մեկնեց Շուշի` պատմական Ղազանչեցոց տաճարի հայրենի քաղաքը. Տաճարն անցյալ աշնան պատերազմում ենթարկվեց կանխամտածված ադրբեջանական ռմբակոծության թիրախավորման: Այցի նպատակն է հիմք դնել «Գորշ գայլեր» դպրոցի համար, որը ղեկավարում է Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որը վերջերս արգելվեց Ֆրանսիայում և հայտնի է որպես ծայրահեղ ազգայնական ահաբեկչական խմբավորում:

«Մեծ յոթնյակի» (G7) և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում նախագահ Բայդենը պարզ հասկացրեց, որ ժողովրդավարության պաշտպանությունը պահանջում է Ամերիկայի և իր դաշնակիցների ու ամբողջ աշխարհի գործընկերների ուշադրությունը: Իր գործողություններով ներպետական և միջազգային մակարդակներում՝ Արցախում, Կիպրոսում, Լիբիայում, Սիրիայում և Միջերկրական ծովում, պարզ է, որ Էրդողանի ավտորիտար ռեժիմը տրամագծորեն հակադարձում է ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը: Ինչպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր առաջադրման լսումների ժամանակ շեշտեց քարտուղար Բլինկենը՝ ԱՄՆ-ն պետք է իրատես լինի Թուրքիայի հետ իր ներկայիս հարաբերություններում, և Համագումարը հորդորում է Վարչակազմին զգոն լինել այս հարցում: