Տեղի ունեցավ «Խաչատրյանի արվեստը և երաժշտության քաղաքականությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Խաչատրյանի արվեստը և երաժշտության քաղաքականությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը։ Համաժողովը կազմակերպել էին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Ողջունելով համաժողովը՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն դր. Թոմաս Շրապելը նշեց, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում գործում է 2008 թվականից՝ նպաստելով տարբեր ուղղություններով Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ երկխոսությանը։ Հիմնադրամը համագործակցում է հայաստանյան մի շարք գործընկերների հետ, որոնց հետ համատեղ պարբերաբար իրականացվում են համաժողովներ, կլոր սեղաններ, դասընթացներ, մշակութային ծրագրեր, աջակցում են երիտասարդներին կրթաթոշակներով։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը համաժողովի բացման խոսքում նկատեց, որ թանգարանում ավանդական են դարձել Արամ Խաչատրյանի կյանքին և գործունեությանը նվիրված միջազգային գիտաժողովները, որոնք միշտ անցնում են մեր մեծ հայրենակցի արվեստի նկատմամբ ունեցած մեծ սիրով ու ակնածանքով։ «Այսպիսի հանդիպումներն առավել հետաքրքրական են, երբ մասնակցում են նաև արտասահմանցի ուսումնասիրողներ, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու, թե ինչպիսի հետաքրքրություն կա Խաչատրյանի արվեստի նկատմամբ, և ինչ բնույթի հետազոտություններ են կատարվում արտերկրում»,- ասաց թանգարանի տնօրենը՝ շեշտելով, որ նման գիտաժողովների շարունակական լինելն անհրաժեշտություն է, քանզի մեծն Խաչատրյանն իր թողած հարուստ, բարձրարժեք ժառանգությամբ, բեղմնավոր ստեղծագործական կյանքով, անհատականության բացառիկությամբ այնպիսի երևույթ է երաժշտության աշխարհում, որ մշտապես առկա է նոր, հետաքրքիր բացահայտումների ակնկալիք։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, որ Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակումը մեր առաքելությունն է, և այս համատեքստում խիստ ողջունելի է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն իր զեկույցում անդրադարձավ Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության մեջ։ Նվագախմբի տնօրենը նշեց, որ այն մեծ երաժշտական ժառանգությունը, որ Արամ Խաչատրյանը փոխանցել է մեզ, պարտավոր ենք պահպանել ու տարածել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Սարգիս Բալբաբյանը նկատեց, որ իր գործունեության ընթացքում նվագախումբը մշտապես կատարել է Խաչատրյանի գործերը թե՜ Հայաստանի, թե՜ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, դրանք ներկայացվել են նաև միջազգային երաժշտական փառատոների ընթացքում։ 2021թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նվագախումբը նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Միացյալ Թագավորության ամենահայտնի համերգասրահներում, և նվագախմբին հաջողվել է համերգային ծրագրում ընդգրկել Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումները բազմիցս հեռարձակվել են Medici.tv, Եվրանյուզ և Classic FM հարթակներում։

Երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը հանդես եկավ «Հայ կոմպոզիտորական դպրոց. Կոմիտասից Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյանը Սովետական Հայաստանի օրհներգի հեղինակ» զեկույցով։ Նա նշեց, որ մենք ունենք հսկաներ, բարձրակետեր և պետք է ճիշտ արժևորենք նրանց։ Թե՜ Կոմիտասի, թե՜ Արամ Խաչատրյանի երաժշտական մտածողության մեջ ազգային երաժշտությունը ներծծված էր։ Դա նման է Թումանյանի արվեստին, որտեղ մենք չգիտենք՝ որտեղ է վերջանում բանահյուսությունը, և՜ որտեղ է սկսվում Թումանյանը։ Տիկին Սահակյանն իր զեկույցում անդրադարձավ հայ երաժշտության ընթացքին, հայ երաժշտության երկու մեծերի՝ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետին և նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանին, մեծագույն երաժիշտներ, որոնցից եկավ, ճյուղավորվեց և կենաց ծառ դարձավ հայ կոմպոզիտորական արվեստը։

Կոնֆերանսի շրջանակներում երաժշտագետ, Վայմարի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Յակով Նեմցովը ներկայացրեց «Իմ առաջին ուսուցիչը. Արամ Խաչատրյանը, Մայքլ Գնեսինը և ազգային երաժշտական ավանդույթների զարգացումը Խորհրդային Միությունում» խորագրով զեկույցը։

Կոնֆերանսի բանախոսները պատասխանեցին նաև ներկաների հարցերին։