Իրար գնդակահարելու, հաշվեհարդարի սպառնալիքներ. իշխանակռիվ՝ մերժելի մեթոդներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջև Գյումրիում բախում է տեղի ունեցել օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի և համակիրների երթի ժամանակ բացականչել են՝ «Նիկոլ դավաճան»։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս միջադեպը պետք է որ անակնկալ չլիներ։ Քաղաքացիական մոտալուտ պատերազմի, գնդակահարությունների, արյունալի բախումների նախերգանքն արդեն տրվել է՝ ահազանգում են իրավապաշտպանները։

Պետության վերականգնման ծրագրեր առաջարկելու փոխարեն՝ հանուն իշխանության պայքարի նետված քաղաքական ուժերի ստվար հատված՝ ծայրահեղ ընդդիմությունից սկսած մինչև իշխանական, կոշտ բառապաշարով վիրավորում են միմյանց, հայհոյում, սպառնում վրեժխնդիր լինել իրարից, ծաղրում՝ այդպիսով թունավորելով հասարակական մթնոլորտը։ Գահավիժում և ցածրակարգ բանավեճ՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատականն է տեղի ունեցողին․ «Լեզվակռիվը, գզվռտոցը, որ մենք տեսնում ենք այսօր իշխանության և ընդդիմադիր հանդես եկողների կողմից, տխրեցնող է, վիրավորական է։ Ապրել հայ հասարակությունում, ականատես լինել այս գզվռտոցին, որ նրանք կոչում են նախընտրական պայքար, ամոթ է ուղղակի։ Մեզ դիտում են ոչ միայն մեր երկրում, այլ նաև՝ մեր երկրից դուրս»։

Այն, որ վարչապետ դառնալու հավակնություն ունեցող գործիչները մտադիր կամ պատրաստ են գաղափարական պայքարի փոխարեն անցնել զենքի, ամենևին չեն թաքցնում։ Մտքի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է։ Իսկ հանդիպումներից մեկի ժամանակ եթերում հնչում է հայհոյանք Նիկոլ Փաշինյանի և համակիրի շուրթերից։ Հայհոյախառն բառապաշարով հետ չի մնում Սերժ Սարգսյանը։

Հետընտրական արյունոտ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններով անցած Հայաստանը, ըստ Վարդան Հարությունյանի, այսօր կանգնած է գրեթե նույն ռիսկերի ու ցնցումների առաջ․ «Ե՛վ իշխանական ուժից, և՛ Քոչարյանից հնչում են սպառնալիքներ, որ այո՛, գնալու են ամենածայրահեղ քայլերի։ Նրանք հայտնվել են այնտեղ, ուր կարող էին լինել, ավելի բարձրում չէին կարող լինել՝ «Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան» եռյակը։ Նրանք մեկը մյուսի շարունակությունն են, կապված են իրար թշնամությամբ, ատելությամբ, և այդ թշնամական խոսքը հորդում են մեր հասարակության մեջ»։

Եթե քաղաքական գործիչներն իմանային՝ սպառնալիքներով ու հայհոյախառն բառեր օգտագործելով ձայներ են կորցնելու, վստահաբար՝ կոռեկտ կգտնվեին, սակայն, արձանագրում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, այսօր հակառակ մթնոլորտն է՝ նրանք ձայներ են շահում․ «Այն փուլում, երբ իշխանությունն ուներ հասարակության վստահությունը, միտված էր ոչնչացնել նախկիններին, այն ժամանակ այդ բառապաշարը ընդդիմությունն էր թելադրում։ Հետագայում, երբ թուլացան իշխանության դիրքերը և իրենց հասցեին քննադատություներն արձագանք էին գտնվում հասարակության մոտ, այդ բառապաշարին անցան ընդդիմադիրները։ Եվ որպեսզի տպավորություն չստացվի՝ իրենք պակա «մաչո» են, նույն պատասխանը տալիս են իշխանությունները»։

Ատելության մթնոլորտը հուժկու դրսևորվում է հատկապես վերջին տարիներին։ Ընդդիմադիր և իշխանական քաղաքական գործիչների հռետորաբանությունը մտահոգել է նաև տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ ՄԻՊ-ն ահազանգում է՝ բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: «Վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը»- նշել է Արման Թաթոյանը։ Հեղինակավոր իրավապաշտպան Ֆրիդոմ Հաուս կազմակերպությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ նման հռետորաբանությունից և ընտրական ամբողջ շրջանում հետևել վարքի ժողովրդավարական նորմերին։ Հայհոյանքների, վիրավորանքների այս մթնոլորտում ո՞ւր մնաց գաղափարական պայքարը․ կա երկու խոչընդոտ՝ հետպատերազմյա բարդ իրավիճակում քաղաքական ուժերը դժվարանում են իրատեսական ծրագրեր առաջարկել, երկրորդ գործոնը մարդկանց վատատեսությունն է, եզրակացրել է Բորիս Նավասարդյանը․ «Այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն բովանդակային բանավեճեր և քննարկումներ առաջարկել, կարող են ուղղակի կորցնել ձայներ, ուղղակի չեն արժանանա վստահության և նրանց չեն հավատալու»։

Չնայած սթափեցնող կոչերին, հինգշաբթի օրը, ըստ ՔՊ-ի, 10 երիտասարդ փորձել է խոչընդոտել իրենց քարոզարշավը, միջադեպ է տեղի ունեցել։ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունն իր միջանկյալ զեկույցում բարձրաձայնել է անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին: Ցուցադրվող տոտեմներ, որոնցով կվախեցնեն մարդկանց՝ ծրագրերի և խոստումների փոխարեն՝ մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի գնահատականն է ընտրարշավին․ «Ապագա, որով կվախեցնեն մարդկանց՝ ընտրեք ինձ, թե չէ ընտրեք մյուսին՝ այ այսպիսի վատ ապագա է սպասվում, մյուսն էլ է ասում՝ ընտրեք ինձ, թե չէ վատ ապագա է սպասվում, չորրորդն էլ, հինգերորդն էլ։ Սեղանին դրվում է ոչ թե լավ ապագան, այլ՝ ավելի քիչ վատ ապագան»։

Սոցցանցերն ու որոշ լրատվամիջոցներ սնվում են քաղաքական գործիչների արտադրած ոչ պատշաճ, թվում է՝ հանրայնացման ոչ ենթակա խոսքով, տարածում և ավելի լայն էֆեկտ տալիս։ Media.am կայքի խմբագիրը, որ հատկապես ընտրարշավի օրերին լրահոսը ուշադրության տակ է առել, վստահ պնդում է՝ սպառնալից կամ հայհոյախառն խոսքը քաղաքական գործիչները գիտակցված են կիրառվում՝ իբրև քաղտեխնոլոգիայի գործիք․ «Այս ընտրարշավը գնում է այդ ուղղությամբ՝ ով ավելի շատ տղայական կլինի, ով ավելի շատ կվիրավորի մեկը մյուսին, ով ավելի շատ կասի և ում խոսքն ավելի ազդեցիկ կլինի և ում խոսքն ավելի հնարամիտ կլինի։ Ծրագրային խոսք առանձնապես չի հնչում, իսկ հնչեցվածը կորչում է վիրավորանքների տարափի, փոխադարձ մեղադրանքների հեղեղում։ Եթե նույնիսկ ծրագրային ելույթ է լինում, մեդիան առաջ է բերում վիրավորանքը, ոչ թե էն, ինչ ավելի ծրագրային է»։

Եթե քաղաքական ցածր մշակույթը գերակա մնա մինչև ընտրության օրը, մեծ է վտանգը, որ ընտրողները ոչ թե սառը դատողության պայմաններում կգնան քվեարկության, այլ՝ ապակողմնորոշված։ Ըստ փորձագետների՝ ելքը քաղաքացիների կողմից ուժեղ հակազդեցությունն է ատելության և բռնության կոչերին և մասնակից ուժերին պարտադրելը քաղաքակիրթ, ծրագրային ընտրարշավ՝ համարժեք պետության իրական առաջնահերթություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան