Ադրբեջանը կրկին հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում․ զեկույց

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) նոր զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Շվեդիայի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկին։

Շվեդական խոշոր ինժեներական Bombardier Transport ընկերության մասնաճյուղի նախկին մենեջերը մեղադրվել է Շվեդիայի երբևէ ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի մեջ:

Թոմաս Բայմերը՝ Շվեդիայում Bombardier-ի մասնաճյուղի նախկին ղեկավարը, դատարանի առաջ կկանգնի 2013 թվականին Ադրբեջանում Bombardier ընկերության կողմից շահած մրցույթում ի հայտ եկած կոռուպցիային առնչություն ունենալու համար։

Դատախազների պնդմամբ՝ Ադրբեջանում երկաթուղու մի մասի վրա ազդանշանային համակարգեր տեղադրելու՝ 350 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համար Bombardier-ը 100 մլն դոլար կաշառք է վճարել առնվազն մեկ ադրբեջանցի երկաթուղային պաշտոնյայի:

«Բայմերը եղել է նախագծի համար պատասխանատու վարչության ղեկավարը։ Համոզված ենք, որ նա տեղյակ է եղել, որ Bombardier-ը գաղտնի համաձայնության է եկել Ադրբեջանում հաճախորդների հետ»,- OCCRP-ին ասել է Ազգային հակակոռուպցիոն միության դատախազ Ստեֆան Էդլունդը։

Ադրբեջանական երկաթուղու կաշառված պաշտոնյան ներկայացնում է տեղական Trans-Signal-Rabita (TSR) ընկերությունը, որը մրցույթը շահել է շվեդական ընկերության հետ: Համաձայն մեղադրական եզրակացության, որն այժմ ներկայացվում է Ստոքհոլմի շրջանային դատարան, TSR-ն և Bombardier Sweden-ը կեղծել են մրցույթի արդյունքները, որպեսզի Bombardier Sweden-ը շահի այն։

Տաթև Ֆռանգյան