Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասնում է, թե ինչ է խոսել Փաշինյանի հետ 2018-ի հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրվածասուլիսում հերքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե դեռ 2018-ի ամռանը՝ հանդիպման ժամանակ, Տեր-Պետրոսյանն ասել է` հողերը պետք է տաս, այլ տարբերակ չկա։

«Նիկոլ Փաշինյանին պետք է ասեք՝ ցո՛ւյց տուր այդ մասին ձայնագրությունը: Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է նա, թող ցույց տա։

Երկրորդ՝ ինձ միշտ մտահոգել է ԼՂ հարցը՝ թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի, թե Փաշինյանի օրոք:

Ես Փաշինյանին ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ ստացել ես Սերժ Սարգսյանից՝ փաստաթղթով:

Փաշինյանը հարցրեց, թե ինչ ձևով դա պետք է ֆիքսել: Ես էլ ասել եմ՝ հիմա կթելադրեմ, նամակ կգրես՝ ուղղված ԱԳ նախարարին. «Պահանջում եմ երկու օրվա ընթացքում ներկայացնել Ղարաբաղյան խնդրի կարգավորման իրավիճակը Սերժ Սարգսյանի օրվա դրությամբ»,- պատմեց  Տեր-Պետրոսյանը և հավելեց, որ նաև ասել է, եթե դրանից հետո ավելի լավ լուծում կբերի Փաշինյանը, դա կլինի իր պատիվը, եթե ավելի վատ լուծում կբերի, կլինի իր խայտառակությունը:

Տեր-Պետրոսյանը նշեց, որ նույն քայլն էլ ինքն է արել 2008-ին, երբ որոշել էր իր թեկնածությունն է դնել:

Տեր-Պետրոսյանը վստահեցրեց` Փաշինյանի հետ միայն այդ մասին են խոսել` ուրիշ խոսակցություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում: