«Իմ քայլը» լքածները Նիկոլ Փաշինյանին ԱԺ ամբիոնին մոտեցնելու տարբերակ են առաջարկում

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի, Թագուհի Թովմասյանի և Գոռ Գևորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել, որով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել:

Իշխող խմբակցության նախկին պատգամավորները ցանկանում են հասնել նրան, որ ԱԺ հերթական նիստի ընթացքում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիրի բոլոր անդամները, այդ թվում՝ վարչապետը, մոտենան ԱԺ ամբիոնին և պատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին:

«Գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր: Ուստի, ներկայացված նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին և բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին»,- ասված է պատգամավորների ներկայացրած նախագծում:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրաժարվել է պատասխանել այս պատգամավորների հարցերին: Սա էլ եղել է պատճառ, որ պատգամավորները նման նախաձեռնությամբ հանդես գան: Այս նախագիծն ընդգրկվել է Կառավարության նիստի վաղվա օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում:

Նարեկ Կիրակոսյան