Վարչապետի պաշտոնակատարը՝ «խնայողական ռեժիմով»․ ի՞նչ է նշված Փաշինյանի հայտարարագրում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։

12 մլն 433 հազար 990 դրամ՝ մեկ տարում․ հենց այսքան է Նիկոլ Փաշինյանը նշել որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի համար վարձատրություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրում վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է նաև տարեսկզբի դրությամբ առկա կանխիկ դրամական միջոցների ծավալը՝ 790 000 դրամ և 1800 դոլար։

Ուշագրավ է նաև ավանդների մասին տվյալը։ Եթե 2020 թվականի սկզբին այն կազմել է 4,5 մլն դրամ, ապա տարեվերջին դարձել է 2,5 մլն դրամ։ Նվազում է արձանագրվել նաև բանկային հաշիվների դեպքում։ Այսպես, Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվները 2020-ի սկզբին եղել են շուրջ 3,33 մլն դրամ, տարեվերջին՝ մոտ 1 մլն դրամ։ Ոչ անշարժ գույք, ոչ փոխադրամիջոցներ․ նման տվյալներ վարչապետի պաշտոնակատարը չի ներկայացրել։ Ներկայացված չեն նաև տեղեկություններ արժեթղթերի և ներդրումների, հանձնված և վերադարձված փոխառությունների մասին։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տարեսկզբին հայտարարագրել է 904․863 դրամ, որը տարեվերջին կազմել է 145 435 դրամ։ Հակոբյանը հայտարարագրել է 1000 դոլար՝ որպես առկա կանխիկ դրամական միջոց։ «Մեր Տպարանը » ՍՊԸ-ից Աննա Հակոբյանը ստացել է շուրջ 2 մլն դրամ որպես աշխատանքի վարձատրություն։

Աննա Հակոբյանը մեկ այլ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, որի կազմում են «Հայկական ժամանակ» օրաթերթն ու Armtimes.com-ը, նույն կարգով ստացել է շուրջ 4 մլն դրամ, իսկ «Յունիբանկ»-ից վերցրել 499 հազար դրամի վարկ։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, ապա Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009 և 2010 թվականներին ձեռքբերված երեք ավտոմեքենա։

Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, միայն աշխատավարձ է հայտարարագրել։ «Մինիսո ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում ապրանքագետի հաստիքում աշխատանքի համար նա ստացել է 408 320 դրամ։

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2020 թվականի ընթացքում «Դիջիթեյն» ընկերությունում աշխատանքի համար վարձատրություն չի հայտարարագրել։ Բայց «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից վարձատրվել է 5 մլն 134 հազար 548 դրամով։ Մարիամ Փաշինյանը 2020-ի սկզբին հայտարարագրել է 324 267 դրամ՝ առկա բանկային հաշվին։ Արդեն տարեվերջին միջոցները կազմել են 438 482 դրամ։