Եվրոպոլը մի քանի մայրցամաքներում լայնամասշտաբ օպերացիաներ է իրականացրել․ 800 հանցագործ է ձերբակալվել

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլը) հայտնել է մի քանի մայրցամաքներում լայնամասշտաբ օպերացիաների հաջող իրականացման մասին, որոնք ուղղված են եղել կազմակերպված հանցավորության դեմ։ Դրանց ընթացքում 16 երկրներում ձերբակալվել է ավելի քան 800 կասկածյալ, հայտնել է Եվրոպոլի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեկուֆը Հաագայում մամլո ասուլիսի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրոպայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում ու ԱՄՆ-ում ավելի քան 700 խուզարկություն է իրականացվել, դրանց շրջանակում առգրավվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 30 տոննա թմրանյութ, այդ թվում՝ ավելի քան 8 տոննա կոկաին, զենք ու կանխիկ գումար։

«Տրոյան վահան» ծածկանվամբ օպերացիայի շրջանակում Եվրոպոլի կողմից համակարգվող հետաքննությունն իրականացվել է 16 երկրների պրոֆիլային գերատեսչությունների մասնակցությամբ։

Հետաքննությունը հիմնված է եղել կրիպտոհեռախոսներով խոսակցությունների գաղտնալսման վրա, հայտնել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից Քալվին Շիվերսը։

Նրա խոսքով՝ ավելի քան 100 երկրում հաջողվել է շուրջ 300 հանցավոր խմբավորումների շարքում տարածել գաղտնալսումից պաշտպանված հեռախոսներ։ Այնուհետև 18 ամիսների ընթացքում դրանց միջոցով իրականացվել է հեռախոսազրույցների գաղտնալսում ու վերահսկվել է հաղորդակցությունների այլ տեսակները ևս։ Մասնավորապես, ստուգվել է ավելի քան 27 միլիոն էլեկտրոնային հաղորդագրություն։

Տաթև Ֆռանգյան