Արցախի ԱԱԾ-ն հերքում է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիան

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Սոցիալական կայքերում այսօր տեղեկություն էր տարածվել, թե իբր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցողներին դուր չի եկել անցնող մեքենաներից մեկի վարորդի պահվածքը։ Ըստ ֆեյսբուքյան օգտատիրոջ, դրան հաջորդել է«հակատեռորիստական օպերացիան՝ հրելով մեքենան ճանապարհի եզրին, և կիրառելով ձայնային նռնակներ։ Արդյունքում պարզվել է, որ մեքենայի մեջ Արցախի ԱԱԾ-ի աշխատողներ էին, որոնք ուղղակի փորձեցին առաջ անցնել Մուրադովի շարասյունը, և ակամա ընկան նման պատմության մեջ»։

Արցախի ԱԱԾ-ից Factor.am-ին հայտնեցին, որ շուտով դրա վերաբերյալ պարզաբանում կլինի՝ չպատասխանելով հստակեցնող հարցին՝ արդյո՞ք նման դեպք եղել է։

«Կարող եք հետևել կայքին, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, ձեզանից բացի էլի են զանգել»,- ասացին ԱԱԾ-ից։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն՝ հերքելով վերոնշյալ տեղեկությունը․

«Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ:

Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների` աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անց է կացվում ծառայողական քննություն»։

Արփի Հակոբյան