Գաղտնազերծված ամերիկյան արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Նախիջևանի հայկական եկեղեցիների ոչնչացումը․ հետաքննություն

Լուրեր

01.04.2026 | 14:13
Հայ պատանի ըմբիշները 16 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
01.04.2026 | 14:09
Բեյրութի շրջանում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
01.04.2026 | 14:04
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
01.04.2026 | 12:59
Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
01.04.2026 | 12:50
Իրանի կողմից հասցված հարվածների քանակը նվազել է, սակայն աճել է որակը․ Սերգեյ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:43
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:37
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկաբնակ քաղաքագետ, Կոլորադոյի համալսարանի դասախոս, Թաֆթի համալսարանի հրավիրյալ դասախոս Սիմոն Մաղաքյանը հատուկ հետաքննությամբ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնազերծված արբանյակային լուսանկարների միջոցով ցույց է տալիս Նախիջևանի հայկական եկեղեցիների ոչնչացումը։ Հետաքննությունը հրապարակվել է ամերիկյան The Art Newspaper ամսագրում։

Հայկական քրիստոնեական ժառանգության գաղտնի ոչնչացումն Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում բացահայտվել է Սառը պատերազմի ընթացքում արված լրտեսական լուսանկարներով, որոնք ԱՄՆ-ն արել է 1970-ական թվականներին և առաջին անգամ հրապարակվել է հենց այս հետաքննության մեջ։

Հոդվածում հեղինակը նաև հատուկ տեղ է հատկացրել ադրբեջանցի գրող Աքրամ Այլըսլիին, որը Նախիջևանի հայկական ժառանգության վերացման ականատեսներից է, որի մասին պատմում է «Քարե երազներ» գրքում․ այն արգելված է Ադրբեջանում։ Մաղաքյանը գրում է, որ 1997-2006 թթ․ իրար հաջորդող Ադրբեջանի նախագահներ Հեյդար ու Իլհամ Ալիևները իրենց հավատարիմ բարեկամ ու տեղական ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ ոչնչացրել են Նախիջևանի հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Այն ներառում է 89 եկեղեցի, 5․840 խաչքար և ավելի քան 22․000 տապանաքարեր։ Այս ամենը գնահատվում է անկախ հետազոտող Արգամ Այվազյանի 1964-87 թթ․ հետազոտությունների վրա։ Ադրբեջանցի պաշտոնյաները, բնականաբար, հերքում են, որ Նախիջևանում հայկական հուշարձանները երբևէ գոյություն են ունեցել։

Հրապարակման մեջ ասվում է, որ 2005թ. դեկտեմբերի 6-ին Նախիջևանի Հանրապետության ղեկավար Թալիբովը հրապարակել է թիվ 5-03/Ս հրապարակային հրամանագիրը՝ հանձնարարելով հետաքննել և գույքագրել բոլոր տեղական հուշարձանները՝ որպես «այդ հինավուրց հողի ադրբեջանականության կնիք»: Օրեր անց, ադրբեջանական բանակի դասակները տեղակայվել են Ջուղայում՝ավարտելու համար աշխարհի ամենամեծ միջնադարյան հայկական գերեզմանատան ոչնչացումը, որտեղ գտնվում էին մի քանի հազար խաչքարեր: Ադրբեջանի կառավարությունը հերքեց, որ վանդալիզմը տեղի է ունեցել՝ հայտարարելով, որ հայերը երբեք չեն ապրել Նախիջևանում: Թալիբովի հանրագիտարանում չկան հայկական հուշարձաններ, այն դեպքում, որ նույնիսկ բազմահատոր Սովետական Ադրբեջանի հանրագիտարանում, որը նսեմացնում է Հայոց պատմությունը, Ագուլիսի եկեղեցիների մասին նշված է։

Ուսումնասիրության հեղինակը գրում է, որ արբանյակային հետաքննությունն անհրաժեշտ էր, քանի որ Ադրբեջանն արգելում է միջազգային մուտքը հանցանքի վայր։ Մաղաքյանը նշում է, որ Նախիջևանի հայկական ժառանգության ոչնչացումը  հետխորհրդային շրջանում բացահայտվում է Սառը պատերազմի արբանյակային լուսանկարներով։ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 1․000 հայկական մշակութային հուշարձաններ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ասել, որ այս սուրբ ժառանգության վայրեը վտանգի տակ են, կարող է լինել մոնումենտալ թերագնահատում։

Հրապարակման մեջ ասվում է, որ վերջերս բացահայտված նյութերն օգնում են վերականգնել Նախիջևանի ոչնչացված պատմական լանդշաֆտը։ Սառը պատերազմի հազվագյուտ դրական կողմնակի ազդեցությունն էլ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից փոխադարձ գաղտնի քարտեզների ստեղծումն և արբանյակային պատկերների հավաքագրումն է։ Դրանց շնորհիվ պահպանվել են ճշգրիտ տեղանքները, ինչպես նաև Ագուլիսի հիմնական եկեղեցիների տարբերվող պատկերները: Բոլորը 1970-ականներից են՝ ներառյալ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գրասենյակի կողմից պատրաստված երկու քարտեզ, որոնցում բոլոր հիմնական եկեղեցիներն են և աշխարհատարածական պատկերները՝ արված ԱՄՆ գաղտնազերծված լրտեսական արբանյակային ծրագրերի կողմից։ Եվ այդ արբանյակային լուսանկարներն էլ հետաքննության մեջ ներկայացվում են առաջին անգամ։

Առաջինը հրապարակված են Ագուլիսի ամենահյուսիսային Սուրբ Ստեփանոս եկեղեցու արբանյակային լուսանկարները, որը հիմնադրվել է 12-13-րդ դարերում, վերակառուցվել 17-րդ դարում, վերանորոգվել՝ 1845-ին ու ևս մեկ անգամ՝ 20-րդ դարի սկզբին: 1977թ․ արբանյակային լուսանկարում երևում է եկեղեցին ու նրա գմբեթի ստվերը, որը բացակայում է նոր լուսանկարում։

Մյուսը Սուրբ Թովմայի եկեղեցի է, որը միջանդարյան Հայաստանի ամենամեծ ու կարևոր վանական համալիրներից է։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ եկեղեցին ամբողջապես ավերված է, որին ավելի ուշ հաջորդում է մզկիթի կառուցումը։

Հաջորդիվ Սուրբ Քրիստափորի եկեղեցին է, որը գտնվել է Ագուլիսի կենտրոնական հատվածում, ըստ տեղական բանահյուսության՝ հիմնադրվել է Սուրբ Թադեոս առաքյալի կողմից։ Ագուլիսի վաճառական Զաքարիան պատմում է, որ այն վերակառուցվել է 1670-ական թթ-ին։ Արբանյակային լուսանկարները փաստում են եկեղեցու ամբողջական անհետացումը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին էլ մեծ համալիր է, որը գտնվել է բլուրների վրա՝  քաղաքից 1․5 կմ արևելք։

Հակոբ Հայրապետ եկեղեցին վերակառուցվել է 17-րդ դարում ու վերանորոգվել 1901թ-ին, այն Ագուլիսի ամենափոքր եկեղեցին է։ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներն այն նույնականացնում են որպես քրիստոնեական հուշարձան՝ եկեցեղու փոխարեն։ Պատկերները ցույց են տալիս, որ այն ամբողջապես անհետացել է։

Սուրբ Հովհաննես եկեղեցին էլ վերանորոգվել է 17-րդ դարում, այն Ագուլիսի հիմնական եկեղեցիներից մեկն է։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այն մեծապես չի տուժել, սակայն մյուս լուսանկարներում ավերված է։

Բացի այդ՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները ցույց են տալիս կես տասնյակի հասնող գերեզմանատներ ու շատ ավելի ավերակներ։ Հեղինակը նշում է, որ խնդիրների պատճառով զերծ են մնացել գերեզմանների ու այլ ավերակների նյունականացումից։

Էմմա Չոբանյան