Զախարովան գնահատել է ռուս խաղաղապահների ջանքերը Լեռնային Ղարաբաղում

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է գերագնահատել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման համար ամենօրյա աշխատանք է տարվում։

«Անցկացվում են խորհրդակցություններ, բանակցություններ ԱԳ նախարարների հետ։ ԱԳՆ-ի ու դեսպանությունների միջոցով մենք համագործակցում ենք գրեթե ամեն օր։ Հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններն արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ հրապարակվում են կանոնավոր կերպով։ Մեծ ջանքեր են գործադրվում մեր կողմից՝ իրավիճակի լուծման համար ինչպես թեժ, այնպես էլ հակամարտության հետագա փուլում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական, երկրի ղեկավարների անձնական ջանքերի մասին է։

«Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերի մասին, որոնք ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին և հմտությունները, արհեստավարժությունը, հմտությունները ՝ իրավիճակը շտկելու համար, և որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Հետևաբար, ռուս խաղաղապահների դերն այս դեպքում հնարավոր չէ գերագնահատել»,- եզրափակել է Զախարովան։

Էմմա Չոբանյան