Ներողություն խնդրեք Ձեր լկտի վարքագծի համար․ Թագուհի Թովմասյանը՝ Լենա Նազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

«Տիկի՛ն Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրեք Ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու»,-ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ նախագահին՝ նշեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Փոխանակ ներողություն խնդրեք, որ Ձեր իշխանությունը դիակները պղծել է. լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, և քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ։ Ամաչեք ուղղակի, էս ի՞նչ վարքագիծ է, ի՞նչ եք ուզում ապացուցել:

Այս պատերազմն ուղղակի հետևանք է թողել իմ մաշկի վրա, ես դա զգում եմ։ Դուք այստեղ՝ Երևանում, նստած, ոչնչից տեղյակ չեք, չեք զգում ինչ է կատարվում Հայաստանում, չեք զգում թշնամու մուտքը… Դուք հասկանո՞ւմ եք ընդհանրապես Ձեր կարգավիճակի լրջությունը, պաշտոնի կարևորությունը։ Մի հատ սթափվեք և հետևություններ արեք»,- նշեց Թովմասյանը։

«Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին, չի նշանակում՝ ես չեմ զգում և չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք», – արձագանքեց Լենա Նազարյանը և ներողություն չխնդրեց:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօրվա իր ելույթում ԱԺ ամբիոնից քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը`զինծառայողների դիերի ու մասունքների պահման փաստին վերաբերյալ։

«Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը՝ որ վաղը դուք վերածվելու եք պարկերում լցված դիակների որևէ սենյակում գցած: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ: Ես կարծում եմ,որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- նշեց Թովմասյանը:

Նրա ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասաց. «իդիոտկա», բայց քանի որ խոսափողը միացված էր, դահլիճում լսվեց նրա ասածը։

Մանրամասները՝ տեսանյութում: