Նման պատկեր միայն այդտեղ է եղել, մասնավոր դեպք է․ փոխնախարարը՝ դիերի պահման պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը՝ ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան անդրադառնալով Աբովյանի Դատաբժշկական, գիտագործնական կենտրոնի միջադեպին՝ նշեց, որ զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքի առնչությամբ արդարացում չի տեսնում, սակայն վստահեցնում է, որ դա մասնավոր դեպք է, այլ տեղերում նման պատկեր չկա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ լուսանկարները հրապարակվելու օրը նախարարությունը հրատապ կարգով բոլոր դիահերձարաններ մարդիկ է ուղարկել՝ օպերատիվ իրավիճակը գնահատելու: «Իրավիճակը գնահատվել է, և կարող եմ պատասխանատվությամբ ասել, որ նման պատկեր միայն այդտեղ է եղել, դա մասնավոր դեպք է եղել: Դեպքը եղել է տեխնիկական օբյեկտիվ պատճառների արդյունքում, բայց, բնականաբար, տեխնիկական խնդիրը չէր նշանակում, որ նման լուծում պետք է տրվեր այդ հարցին: Սառնարանի կահավորման խնդիր է եղել, ժամանակավոր տեղափոխություն են արել, և նման պատկեր ենք ունեցել, ինչն անթույլատրելի է: Մնացած տեղերի մասով, պատասխանատվությամբ ասում եմ, նման պատկեր չկա, նման խնդիր չի կարող լինել»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, թե ինչպես են պատերազմում զոհված զինծառայողների դիերը Աբովյանի դիահերձարանում պահվել ոչ պատշաճ պայմաններում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ տեսանյութում: