Բաքուն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին․ «Ֆրանսիան որևէ դերակատարում չունի»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համատեղ ճեպազրույցի ընթացում Մակրոնի հնչեցրած հայտարարություններին։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ասել է, թե «Ֆրանսիան որևէ դերակատարում չունի  տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման գործում» 2020թ․ նոյեմբերին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Տարածաշրջանում հրադադարը պահպանվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։ Ռուս խաղաղապահները, որոնք ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի տարածքում, ձգտում են պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս հարցում Ֆրանսիան որևէ դերակատարում չունի»,- հայտարարել է Աբդուլլաևան։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը, բայց և կրկնել նույն թեզը՝ Ադրբեջանում հայ գերիներ չկան, եղածները ռազմագերի չեն։

Աբդուլլաևան նաև նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն է իրականացվում 2021թ․ հունվարի 11-ի հայտարարության հիման վրա, այդ թվում՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով։

«Այդ հարցում ևս Ֆրանսիան որևէ դերակատարում չունի»,- ասել է նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային՝ Աբդուլլաևան շեշտել է, որ Ադրբեջանը սատարում է այդ գործընթացի մեկնարկը և այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանցի զինծառայողները ծառայում են իրենց հայրենի հողում։ Ֆրանսիան 1997թ․ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ է, բայց, ցավոք, Փարիզը երբեք հանդես չի եկել «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական ԶՈՒ-ի դուրսբերման կոչերով»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝  Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման կոչը։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նաև նշել է, որ Փարիզը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պիտի չեզոքություն պահպանի։

«Մենք հուսով ենք, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա չեզոքությանն ու անկողմնակալությանը՝ համանախագահության իր մանդատի շրջանակում»,- ասել է Աբդուլլաևան։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներն առաջիկայում, հնարավոր է, այցելեն հայ-ադրբեջանական  սահման՝ իրավիճակը տեղում հասկանալու համար։

 

Էմմա Չոբանյան