Էրդողանը կրկին քննադատել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ «ԱՄՆ-ն այլ գործեր չունի՞, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց»

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպմանը մտադիր է քննարկել երկու երկրների հարաբերություների ներկա վիճակը։ Նա նշել է, որ բանակցություններում բարձրացնելու է նաև այն հարցը, ինչո՞ւ են Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում «այդպիսի լարված փուլում»։ Այս մասին Էրդողանն ասել է TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «Անադոլու»-ն։

Մի շարք հարցերի հետ մեկտեղ՝ Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Օսմանյան պետությունում «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ անընդունելի է։

«Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե Միացյալ Նահանգներում այս անգամ ի՞նչ կասեն հայերի մասին։ ԱՄՆ-ն այլ գործեր չունի՞, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց։ Թող այդ հարցով զբաղվեն պատմաբանները»,-ասել է Էրդողանը։

Նա քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող վերջին հայտարարությունը։

«Նրանք, որոնք ղեկավարել են ԱՄՆ-ն ձեզանից առաջ, այդ հարցը ձեզանից վատ չգիտեին։ Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի օգտագործել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև վերջին լարվածությունն առաջացել է Սպիտակ տան ղեկավարի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով։
Նա նաև ասել է, որ «նրանք, որոնք փորձում են Թուրքիային անկյուն քշել նման գործողություններով, կկորցնեն կարևոր ընկերոջ»։

Հավելենք, որ Բայդենի ու Էրդողանի հանդիպումը սպասվում է Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Էմմա Չոբանյան