Բահչելին նեղացել է Իլհամ Ալիևից․ «Գորշ գայլերը» չեղարկել են Շուշիում դպրոց կառուցելու ծրագիրը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։

Նշենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությանը հարում է «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, նեոֆաշիստական կազմակերպությունը։ Այն տարբեր երկրներում գործունեություն է ծավալում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել այդ երկրների համար և նույնիսկ փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։

Հենց այս ծայրահեղական կազմակերպությունն ու «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցությունը այս տարվա հունվարին ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքում դպրոց կառուցելու մտադրություն էին հայտնել։ Կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ այն կրելու է ադրբեջանցի կոմպոզիտոր Ուեզիր Հաջիբեյլիի անունը։

«Համապատասխան վայր կընտրվի Շուշիում դպրոցի կառուցման համար՝ մեր հնագույն մշակութային կենտրոնում և հետո կդրվի նաև հիմքը»,- ասել էր Բահչելին  կուսակցության խմբակցության նիստում։ Բացի այդ, նա նշել էր, որ Շուշիում դպրոց կառուցելու գաղափարը ողջունել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները։

Այս հայտարարությունից հետո փետրվարին Բաքու էր ժամանել «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության փոխնախագահ Մևլութ Քարաքայանի ղեկավարությամբ, իսկ կազմում էին «Գորշ գայլեր» շարժման ղեկավար Ահմեթ Յըլդըրըմը, ճարտարապետ Յուսուֆ Զիյա Գյունայդընը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր պատվիրակությանն ու քննարկել դպրոցի կառուցման հարցը։ Ալիևը շնորհակալություն էր հայտնել նախաձեռնության համար՝ ասելով, որ Շուշիում քաղաքաշինական աշխատանքների ընթացքում հաշվի կառնեն այն։ Ադրբեջանի նախագահը նաև ասել էր, որ հրահանգ կտա՝ դպրոցի շենքի համար հարմար վայր ընտրելու նպատակով։

Թվում էր՝ դպրոցի կառուցման համար խոչընդոտներ չկան, սակայն կիրակի անսպասելիորեն Դևլեթ Բահչելին թվիթերյան գրառումներով հայտարարեց, որ ծրագիրը դադարեցվում է՝ մեղադրանքներ հնչեցնելով ադրբեջանական իշխանությունների հասցեին։

«2021թ․ հունվարի 16-ին սոցիալական ցանցերում հայտարարությամբ խոսեցի Շուշիում «Գորշ գայլերի կրթության ու մշակույթի  հիմանդրամի» աջակցությամբ իննամյա դպրոցի կառուցման մասին։ Այդ նպատակով մենք նաև հրապարակեցինք դպրոցի նախնական պլանը, մտածում էինք նրան տալ Ադրբեջանի հիմնի հեղինակ Ուեզիր Հաջիբեյլիի անունը, որը ծնվել է Շուշիում։ Նախատեսում էինք հունվարի 30-ին հիմքը  դնել։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները գտան, որ մեր  ծրագիրը նպատակային չէ, պատրաստեցին նոր նախագիծ։ Իհարկե, դա նրանց իրավունքն է, և մենք դրան հարգանքով ենք վերաբերում։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը դպրոցի ծրագրից հենց այդ պատճառով է հրաժարվել։ Իսկ դպրոցի շինարարության համար օգնությունն ու նվիրատվությունները մեր եղբայրների կողմից շուտով կվերադարձվեն»,- գրել էր Բահչելին։

Այս լուրը մեծ իրարանցում է առաջացրել ու քննարկումներ տեղիք տվել Ադրբեջանում։ Բահչելիի հայտարարությանն էլ անմիջապես արձագանքել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանը չի հրաժարվել դպրոց կառուցելու ծրագրից։

«Այդ բարի նախաձեռնությունից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Բացառված չէ, որ ամբողջական զեկույցի բացակայությունը հարցի էության շուրջ բերել է թյուրիմացության։ Համոզված ենք, որ տեխնիկական բնույթի ճարտարապետական հարցերը կքննարկվեն աշխատանքային մակարդակում՝ փոխըմբռնման մթոլորտում, և շուտով կսկսվի Ուեզիր Հաջիբեյլիի անվան Շուշիի արվեստների դպրոցի կառուցումը»,- ասել է Հաջիևը։

Հայտարարություններից ստացվում է, որ ադրբեջանական կողմը նախատեսում է արվեստների դպրոցի կառուցում, մինչդեռ թուրքական կողմը հանրակրթական դպրոցի կառուցում էր ցանկանում։

Այնուամենայնիվ, հունիսի 16-ին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը հայկական Շուշի։ Օրերս էլ Իլհամ Ալիևը Թուրքիայի կրթության նախարար Զիյա Սելջուքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Էրդողանի հետ Շուշի են այցելելու և պատրաստվում են Շուշիում դպրոցի հիմնարկեքի արարողության, որը լինելու է «Ադրբեջանին նվեր՝ եղբայրական թուրք ժողովրդից»։ Այժմ պարզ չէ, թե թուրքական կողմից ով է ֆինանսավորելու դպրոցի կառուցումը։

Էմմա Չոբանյան