Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավարին Ղրիմում հեռահար կերպով դատապարտել են 6 տարվա ազատազրկման

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի գերագույն դատարանը հունիսիս 1-ին հեռահար կերպով դատապարտել է 6 տարվա ազատազրկման ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավար, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ռեֆատ Չուբարովը։ Նրան մեղավոր են ճանաչել Սիմֆերոպոլում 2014 թվականի փետրվարի 26-ին՝ մինչ Ղրիմի անեքսիան, զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք, իբրև, ուղեկցվել են բռնությամբ ու գույքի ոչնչացմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չուբարովը տուգանվել է նաև 200 հազար ռուբլով, 200 ժամ հարկադիր աշխատանքով և մեկ տարի ժամկետով զրկվել է «իշխանությունների ներկայացուցչի գործառույթի իրականացման հետ կապված» պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, դատարանի դահլիճից հայտնում է «Ինտերֆաքս» -ի թղթակիցը: Նշանակված փաստաբան Ալեքսանդր Օսոկինը հայտնել է, որ բողոքարկելու է դատավճիռը:

Facebook-ի իր էջում Չուբարովը հայտարարել է, որ «դատավճիռը» իրավաբանորեն անվավեր է ու նրանք, ովքեր կապված են դրա նախաձեռնման ու կայացման հետ, իրականում հանցագործներ են, որոնց առջևում սպասվում է արդարացի պատիժ։

Տաթև Ֆռանգյան