Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման դեպք

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման մեկ դեպք։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտնել է, որ հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել Վրաստանի քաղաքացու մոտ, որը վերադարձել է Դուբայից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Հաստատում եմ, որ լաբորատոր կերպով հաստատվել է, այսպես կոչված, հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել, որպեսզի խտրականություն չլինի, չօգտագործել «հարավաֆրիկյան», «հնդկական», «բրիտանական» բառերը, այլ կիրառել դրանց կրճատ տարբերակները։ Այս պարագայում խոսքը գնում է B1351 շտամի մասին, որը հաստատվել է Վրաստանի մի քաղաքացու մոտ։ Նրա կլինիկան վիճակը բավարար է, արդեն ամբողջությամբ առողջացել է, նրա մոտ ոչ մի խնդիր չկա։ Նա ճիշտ ժամանակին մեկուսացվել է»,- հայտարարել է Գամկրելիձեն։

 

Տաթև Ֆռանգյան