Ինչ սպասել ռուս խաղաղապահների՝ Կութ գյուղի դիրքեր այցից․ ՊՆ-ում «չգիտեն»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքում են: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է երկուստեք հետ քաշել Զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։

Նա առաջարկել է նաև այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Երկու օր առաջ՝ մայիսի 29-ին, ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով բարձրացել էին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքեր։ Կութի ղեկավար Սիմա Չիտչյանը երեկ՝ մայիսի 30-ին, Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ռուս խաղաղապահները մեկ ժամից փոքր-ինչ ավելի են մնացել իրենց դիրքերում, սակայն չգիտեն, թե ինչի համար էին այնտեղ: Factor.am-ի տեղեկություններով՝ ռուս խաղաղապահների մի մասը բարձրացել է Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ:

Factor.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն այս պահին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում է, ասաց, որ տեսել է, թե ինչպես են ռուսական մեքենաները բարձրանում դիրքեր, սակայն չգիտի, թե ինչ նպատակով և ինչ աշխատանքներ են իրականացնելու այնտեղ: «ՀՀ ՊՆ-ն կամ Կառավարությունը որևէ կերպ կբացատրի՞, թե ինչ է կատարվում ՀՀ սահմանին, որովհետև ինքնիշխանությունից ամենաբարձր գոռացող կառավարությունը, ըստ էության, մեր սահմանային անվտանգությանը մատների արանքով է նայում: Հիմա ռուսական զինվորներն իրենց դրոշներով բարձրանում են դիրքեր ու մենք չգիտենք՝ ովքեր են և ինչ նպատակով են եկել, նույնիսկ համայնքի ղեկավարը չգիտի»,- ընդգծեց Թովմասյանը:

Պատգամավորն անհանգստացած է՝ եթե եկել են սահմանազատման որոշակի գործընթացներում օգնելու համար, ապա ինչ սկզբունքով են իրականացնելու դա: «Մենք պահպանելո՞ւ ենք այն դիրքերը, որոնցից նահանջել ենք, թե՞ էլի պիտի նահանջենք, որ չեզոք գոտի ստեղծվի: Պարզաբանում չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում, որտեղ խոսում է ամեն ինչի մասին, բացի ՀՀ քաղաքացու անվտանգությունից. հիմա Վարդենիսում եմ և ասում եմ, որ այստեղ անվտանգությունը պրոբլեմատիկ է»,- նշեց պատգամավորը:

Ռուս խաղաղապահների՝ իրենց դրոշներով մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքեր բարձրանալու առնչությամբ ՀՀ ՊՆ-ից Factor.am-ին տեղեկացրին, որ խաղաղապահների այցի պատճառը այդ հատվածում առկա խնդիրներն էին, որոնք կարգավորվում են միայն ռուսական խաղաղապահների ջանքերով. «Այդ դիրքեր էին այցելել որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով և առկա խնդիրները խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար»,- ասացին ՊՆ-ից: ՊՆ-ից հայտնեցին, որ ռուս խաղաղապահների այցը դիրքեր կրում է պարբերական բնույթ, սակայն Կութի վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում նշել էր, որ ռուս խաղաղապահներն առաջին անգամ էին բարձրանում իրենց դիրքեր: «Ի՞նչ սպասել այդ այցից» հարցին՝ ՊՆ-ից պատասխանեցին, որ չգիտեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների՝ Քարվաճառի ուղղությամբ բարձրանալու մասին հարցին, ՊՆ -ից չցանկացան այդ մասին որեւէ մեկնաբանություն տալ։

Արփինե Հակոբյան