Ադրբեջանը հերքում է, որ անձը իրենց մոտ է՝ նույնիսկ տեսանյութերի, նկարների առկայության պարագայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում գտնվող երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը կմեկնարկի հունիսի 2-ին Բաքվի ռազմական դատարանում։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ Լյուդվիգ Մկրտչյանը և Կապանի բնակիչ, 54-ամյա Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություններ։ Նրանք մեղադրվում են պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։ Ալյոշա Խոսրովյանին Բաքուն մեղադրում է 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար, Մկրտչյանին՝ գերեվարված 11 ադրբեջանցու խոշտանգելու համար։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կարծում է, որ այս մեղադրանքներն ադրբեջանական հերթական մանիպուլյացիան են։ «Այսինքն՝ ենթադրյալ փաստերի հիման վրա հարուցում են քրեական գործ, անձանց պատասխանատվության ենթարկում, ինչն այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտում է»,- ասաց նա։

Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հիմնական գանգատում նաև շեշտադրում են ազատազրկված հայ ռազմագերիների արդար դատաքննության իրավունքի պահպանման անհրաժեշտությունը։

«Ադրբեջանն արդեն իսկ ՄԻԵԴ-ին և միջազգային այլ կառույցների գերիների որոշակի թիվ հայտնել է, վերջին տվյալներով՝ նրանք 72-ն են, վերջին երեքի վերադարձից հետո՝ 69-ը։ Ավելի շատ անձանց նրանք չեն հաստատում, և դա տարբեր կերպ են մեկնաբանում»,- նշում է Դրմեյանը։

Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական բանտերում շուրջ 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք են պահվում։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը։ Թշնամի երկիրը, գերիների իրական թիվը թաքցնելուն զուգահեռ, հաճախ նաև տեղեկություն չի տալիս անձանց մասին, որոնց գերեվարված լինելու մասին ակհայտ փաստեր, տեսանյութեր կան։

«Նույնիսկ հստակ տվյալների առկայության դեպքում, երբ կան տեսանյութեր կամ ֆոտոներ, նույնիսկ այդ պարագայում ադրբեջանական իշխանությունների պատասխանները շատ ընդհանրական են, թե իրենք չունեն տվյալներ, որ այդ անձինք գտնվում են իրենց տիրապետության տակ, չեն կարողացել նույնականացնել նման տվյալներով անձանց, և դրանով սահմանափակվում է իրենց պատասխանը»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։

Դրմեյանը նաև հիշեցնում է՝ ՄԻԵԴ-ը գերիների վերադարձի հարցը լուծող կառույց չէ, այն կարող է արձանագրել իրավունքի խախտումները և անձանց խոշտանգումներից զերծ պահելու պահանջ ներկայացնել։ Վերջին կետն ապահովել, սակայն, միշտ չէ, որ հաջողվում է, քանի որ պատերազմից հետո եղան դեպքեր, երբ գերեվարված անձինք մահացած վիճակում գտնվեցին։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի կողմից հարուցված քրեական գործերը որակում է շինծու և բարձրացնում կարևոր հարց, որ հայ գերիներն Ադրբեջանում չունեն արդար դատաքննության իրավունքից օգտվելու հնարավորություն։ Ալավերդյանը նաև կարծում է, որ մայիսի 12-ին ՀՀ տարածք ներխուժած 200 ադրբեջանցի զինծառայողներին պետք էր գերեվարել՝ հետագայում նրանց մեր գերիների հետ փոխանակելու համար։

Հայ գերիներին անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնելու պահանջով հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարարությունը, որում ասվում է․ «Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան