Քովիդի դեմ պայքարում ո՞ր հաջողությունների համար են առողջապահության նախարարն ու տեղակալները նախագահի կողմից պետական բարձր պարգևների արժանացել

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ուսումնասիրելով հրամանագրերը՝ Factor.am-ը պարզեց, որ պետական բարձր պարգևների են արժանացել նաև առողջապահության նախարարն ու նրա տեղակալները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն արժանացել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նախարարի մյուս տեղակալները՝ Գևորգ Սիմոնյանը և Լենա Նանուշյանը, պարգևատրվել են Մխիթար Հերացու մեդալով:

Ուշագրավ է, որ այս մասին առողջապահության նախարարությունը որևէ հրապարակում չի արել, նախագահականի կայքում ևս լուսանկարներ չկան նախարարի և նրա տեղակալների պարգևատրման արարողությունից: Տարակուսելի է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուները պարգևատրվում են այն հանգամանքում, երբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չի իրականացվում, քանի որ ամեն օր գրանցվում են մահացության դեպքեր: Մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 4․394 քաղաքացի, իսկ 1․075 քաղաքացի էլ մահացել է այլ հիվանդություններից, թեև վարակված է եղել վիրուսով: Թեև այս դեպքերի մեծ մասը գրանցվել է Արսեն Թորոսյանի պաշտոնավարման օրոք, բայց և Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումն էլ աչքի չի ընկնում ակնառու դրական տեղաշարժով:

Նարեկ Կիրակոսյան