Վրաստանը հավանաբար ամռան սեզոնին կկարողանա բացել ցամաքային սահմանները

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Մադրիդում անցկացվող Fitur 2021 Զբոսաշրջության ցուցահանդեսի ընթացքում խոսել է երկրի զբոսաշրջության վերականգնման մասին: Այս մասին գրում է aliq.ge-ն;

«Ես միանգամայն համոզված եմ, որ Վրաստանում զբոսաշրջությունն ավելի արագ կվերականգնվի, քան մենք վատատեսական կանխատեսումներով ի սկզբանե ակնկալում էինք: Կարծում եմ՝ վերականգնումը կլինի ավելի քան 30 տոկոս, կարող է լինել մինչև 50 տոկոս: Իհարկե, շատ բան կախված է համաշխարհային համաճարակից, բայց պատվաստումը սկսվել է, տրամադրությունը շատ լավ է, մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից բազմաթիվ խմբեր արդեն այցելում են մեր երկիր»,- ասել է Թուրնավան

Նախարարի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներից, Իսրայելից, Եվրամիությունից ու հարևան երկրներից Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է:

«Մեր հարևանությամբ զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքին կխթանի ցամաքային սահմանների բացումը, ինչի շուրջ մենք աշխատում ենք, և կարծում եմ, որ կկարողանանք ապահով կերպով բացել ցամաքային սահմանները ամռան սեզոնի համար` շատ լուրջ վերահսկողությամբ, նույն կերպ, ինչպես օդային սահմանները»,- նշել է Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով՝ վրացական ավիաշուկայում ամեն շաբաթ աճում է թռիչքների հաճախականությունը և երկրների աշխարհագրությունը, ինչպես նաև ավիաընկերությունների թիվը: Նրա խոսքով ՝ առաջիկայում Վրաստանում կսկսի թռիչքներ իրականացնել «Եվրովինգս» եվրոպական ցածրարժեք ավիաընկերությունը, որը նախկինում Վրաստան թռիչքներ չի կատարել: