Հավաքական ուժերի օգտագործումը ԽՍՀՄ կազմում եղած ցանկացած պետության դեմ՝ ամենածայրահեղ միջոցն է․ Նիկոլայ Բորդյուժա

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման կապակցությամբ ՀԱՊԿ քայլերի, կառույցի դերակատարման մասին «Նովայա գազետա»-ն զրուցել է 2003-2016թթ-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ։

-Նիկոլայ Նիկոլաևիչ, ինչո՞ւ այս անգամ Հայաստանը ակնհայտ դիմեց ՀԱՊԿ-ին։ Բոլորը հիշում են, որ նրա նախորդ փորձերը, դիմելու ՀԱՊԿ-ին, շատ սառն են ընդունվել։

– Այս դեպքում առաջին անգամ խոսքը գնում է հայկական հողերի մասին, որի պատկանելիությունը ոչ ոք չի վիճարկում։ Ամբողջ միջազգային հանրության կողմից այդ տարածքը դիտարկվում է որպես Հայաստանի սուվերեն տարածք։ Իր կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել այնտեղ այլ երկրի զինված ուժերի ներդրման դեպքում։ Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները չեն դիմում Ռուսաստանին, այլ հենց ռազմաքաղաքական դաշինքին, որը կոչված է պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունն ու ամբողջականությունը։

-Տեղում բանակցություններ են սկսվել ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հայաստանի իշխանությունները համարում են, որ հակամարտությունը լուծված չէ, քանի դեռ վերջին զինվորը դուրս չի բերվել։ Բայց բանակցությունները, այնուամենայնիվ, բերեցին ադրբեջանական զորքերի ոչ արագ դուրսբերմանը։ Դա տեղի է ունեցել երեկ ու շարունակվում է այսօր։ Չնայած պաշտոնական քաղաքական գործընթացները դեռ չեն սկսվել։

– Ե՛վ երեկ, և՛ այսօր դա տեղի է ունենում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ։ Հիշենք մեր նախագահի ու ԱԳ նախարարի զրույցները հակամարտող կողմերի ղեկավարների հետ։ Դա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի միջնորդական գործունեություն։ Եվ ոչ թե անդամներից մեկի, այլ ՀԱՊԿ-ի համար համակարգաստեղծ պետության։

-Այսինքն , չսպասեցին, որ թղթերը հասնեն Դուշանբե և այնտեղից կազմակերպության քարտուղարություն։

– Սա նախկինում էլ է եղել։ Կարող եմ հիշեցնել Օշեի դեպքերը։ Մենք միաժամանակ պատրաստվում էինք Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին՝ քննարկելու Ղրղզստանի հարավում տիրող իրավիճակը, իսկ լիազոր քարտուղարության օպերատիվ խմբերը և Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն տեղում էին աշխատում: Այդպիսին էր նաև իրավիճակը 2014թ-ին՝ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև առաջին հակամարտության ժամանակ։ Այնտեղ նույնիսկ հասավ ականանետային բախումների։ Ես նախագահ Պուտինի հանձնարարությամբ տեղում զբաղվում էի զորքերի դուրսբերմամբ ու իրավիճակի կարգավորմամբ։ Արդյունքում, բացվեցին սահմանները, վերականգնվեցին տրանսպորտային կապերը, պատրաստվեց և ստորագրվեց համատեղ արձանագրություն, որը նախատեսում էր սահմանային համատեղ պարեկություն, միջադեպի համատեղ հետաքննություն, սահմանների դեմարկացիայի աշխատանքների ակտիվացում և այլն:

– ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ կետի համաձայն՝ «անդամ-պետությունները նախապատվություն են տալիս քաղաքական միջոցներին»։ Իսկ զինված միջոցներով կազմակերպության անդամները նման խնդիրներ լուծե՞լ են։

-Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է, որի անդամ են նաև ՀԱՊԿ անդամները։ Այս երկվությունը միշտ լինելու է։ Հավաքական ուժերի օգտագործումը ցանկացած պետության դեմ, որն ավելի վաղ եղել է ԽՍՀՄ կազմում, ամենածայրահեղ միջոցն է։ Միշտ պետք է ձգտել հակամարտությունը լուծել քաղաքական միջոցներով, որն էլ հիմա տեղի է ունենում։

 

Էմմա Չոբանյան
.