Շատ վտանգավոր է․ ՀՀ-ում կոչ են անում՝ ջարդե՛նք, հե՛տ շպրտենք․ Ադրբեջանը դա է ուզում՝ ռազմական լայն գործողությունով ներխուժելու․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2025 | 16:55
Արարատ Միրզոյանը թանկարժեք նվերներ է ստացել․ նախարարը մեկ ամսում 9 նվեր է հայտարարագրել
16.05.2025 | 16:47
Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են․ դրանք տևել են շուրջ 2 ժամ
16.05.2025 | 16:41
Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2025 | 16:33
Բաքուն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ»
16.05.2025 | 16:24
ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել Մանչեսթեր Սիթիի և ՊՍԺ-ի վերաբերյալ
16.05.2025 | 16:13
Հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը
16.05.2025 | 16:02
Նախարարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցեր
16.05.2025 | 15:55
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, «հենց որ կարողանան կազմակերպել»
16.05.2025 | 15:51
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը․ Կառավարությունը մանրամասնում է
16.05.2025 | 15:40
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել
16.05.2025 | 15:29
Էդմոն Մարուքյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հանդիպում է առաջարկում
16.05.2025 | 15:25
Մակրոնը Փաշինյանի ներկայությամբ զրուցել է Ալիևի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2025 | 15:17
Տիգրան Խաչատրյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության աշխատանքներին
16.05.2025 | 15:08
Շնորհավորել ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի ավարտի համար․ սպասում ենք շուտով ստորագրմանը․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
16.05.2025 | 15:00
Քաղաքացիական հասարակության կրթությունը՝ Հայաստանի բուհերում. նոր համագործակցության հուշագրեր են ստորագրվել
Բոլորը

Factor TV-ն տեսակապով զրուցել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ

-Պարո՛ն Բոժկո, ծանր պատերազմից դուրս եկած Հայաստանն այս օրերին ադրբեջանական սադրանքների է ենթարկվում, որի զինվորականները ներխուժել են ՀՀ տարածք։ Մեր դաշնակից համարվող ՌԴ-ն հրապարակայնորեն չի աջակցում Հայաստանին, չի դատապարտել ադրբեջանական սադրանքը, ՀԱՊԿ-ն՝ նույնպես։ Փոխարենը դա արել են դաշնակից չհամարվող Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ Բաքվին կոշտ պահանջ ներկայացնելով՝ դուրս գալ ՀՀ տարածքից։ Չափազանցվա՞ծ են այն սցենարները, որ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորք մտցրած Ռուսաստանը հավակնություն ունի նաև ՀՀ-ի սուվերեն տարածք Սյունիքի նկատմամբ՝ Ադրբեջանի ձեռքով։

-Սյունիքը Հայաստանի ադամանդն է։ Ինձ համար տարօրինակ է․ ճիշտն ասած՝ Հայաստանի բոլոր իշխանությունները համապատասխան ուշադրություն չէին դարձնում Սյունիքին։ Ես անգամ չեմ ասում, թե ինչ հարստություններ կան այնտեղ՝ մոլիբդեն, պղինձ և այլն։ Բացի այդ՝ շատ կարևոր է որպես տրանսպորտային հանգույց՝ այնտեղ հատվում են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը։ Այնպես որ՝ այդ շրջանը շատ կարևոր է քաղաքական և տնտեսական տեսակետից, և պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեին Սյունիքին։ Տարօրինակ չէ, որ Սյունիքը դարձել է շատ կարևոր կետ և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի ծրագրերում, և պատահական չէ՝ պատերազմն ավարտվել է, բայց գործողությունները շարունակվում են և ընդունել են ուրիշ ձևեր։ Օրինակ՝ այդ տարածք է մտել ադրբեջանցիների մեծ զորախումբ, և գիտեք ինչ՝ այդ երևույթն ինձ հիշեցնում է այն պատկերը, թե ինչպես էր Ռուսաստանը գրավում Ղրիմը։ Հիշո՞ւմ եք՝ այսպես կոչված կանաչ մարդուկների պատմությունը, որ ներխուժում էին Ղրիմ։ Ինչ-որ տեղ մենք կարող ենք Սյունիքի Սև լճի տարածքում կատարվողը համեմատել Ղրիմի հետ։ Այս դեպքին շատ ուշադիր է պետք մոտենալ։ Ես լսում եմ, այդպիսի կոչեր են անում՝ «Եկեք ջարդե՛նք, շպրտե՛նք և այլն»․․․ իմ կարծիքով՝ Ադրբեջանը հենց դրան է սպասում, որպեսզի անզգույշ քայլեր լինեն ՀՀ-ի կողմից, որ հետո ընդլայնի ռազմական գործողությունները և իրագործի իր ծրագիրը՝ ներխուժի Հայաստանի տարածք։ Շատ վտանգավոր է՝ իմ կարծիքով։

-Ես ճի՞շտ հասկացա՝ Դուք Սյունիքում տեսնում եք Ղրիմի, Դոնեցկի կամ Լուգանսկի սցենարի կրկնության հավանականությունն ադրբեջանցիների ձեռքով։ Երբ, ասենք, ադրբեջանցիները ռազմական ագրեսիայով միջանցք բացեն ու սկսեն հոշոտել, Ղարաբաղի սցենարով՝ ռուսները հայտնվեն փրկիչի դերով և ազդեցությունը տարածեն նաև Սյունիքո՞ւմ։

Հիմա ամեն ինչ կատարվում է՝ ըստ Լավրովի ծրագրի։ Նախ և առաջ՝ Ադրբեջանի գործողությունները, որ հիմա կատարվում են, պայմանավորված են Ռուսաստանի գործոնով։ Ադրբեջանը չէր կարող սկսել պատերազմը՝ առանց Ռուսաստանի թույլտվության և Թուրքիայի օժանդակության։ Նա երկար էր պատրաստվում այդ քայլին, և ՌԴ-ն, իմանալով դրա մասին, որոշել է իրագործել իր ծրագրերը Հայաստանի նկատմամբ, որպեսզի է՛լ ավելի ամուր կապի Հայաստանին և նրա բոլոր հարստություններն իրեն։ Հիմա այնպես է ստացվում, որ ՌԴ-ն իր հաշիվներն ունի։ Մանավանդ, նա գիտի այն, ինչ մենք՝ հասարակությունը, չգիտենք՝ ինչպես է սկսվել և ինչպես է ընթացել պատերազմը։ ՌԴ-ն հիմա բոլոր հնարավորություններն ունի, որ խաղը գնա իր պայմաններով։ Հայաստանն անպայման դա պետք է հաշվի առնի։ Ցավոք, հիմա ՀՀ-ի ներքին դրությունը խառն է՝ հասկանալի է, թե ինչու․ ի վերջո՝ Հայաստանը պարտություն է կրել, բայց պետք է ասեմ, որ պետք չէ հուսահատվել։ Պատերազմներ լինում են, և հարկավոր է հասկանալ, թե ինչ են դրանք բերում իրենց հետ՝ ոչ միայն կորուստների տեսքով, այլև նոր հնարավորությունների՝ ավելի ուժեղ երկիր դառնալ, միախմբվել՝ որպես ժողովուրդ։ Հայերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ՝ ոչ թե հիմա տրվել միայն ընտրություններին՝ մոռանալով հայ ազգին միավորող նպատակը։

-Ընտրություններ են մոտենում։ Կան ուժեր, որոնք խոստանում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միութենական պետություն ստեղծել, ՀՀ-ն մտցնել ՌԴ-ի կազմ, ժողովրդին կերակրում են ԽՍՀՄ-ի տարիների քաղցր հիշողություններով, թե ՌԴ-ն նույնկերպ կպահի մեզ։ Ուկրաինայում կայի՞ն ուժեր, որ նույն քարոզչությունն էին անում մինչև Դոնբասի իրադարձությունները։ Ի՞նչ զուգահեռներ կարող եք տանել և այստեղ կա՞ վտանգավոր տարր։

-Այո՛, ցավալի է, որ նման տրամադրություններ հիմա կան Հայաստանում և նախկինում էլ եղել են։ Հիշում եմ, որ իմ լավ ընկերներից շատերը՝ հայ գրողներից, որոնց հետ ես վաղուցվանից ընկերություն էի անում, ընկալում էին այսպես․ «Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան միայն Ռուսաստանի ընտրության պայմաններում, որ ՌԴ-ն դաշնակից լինի և օգնի հաստատվել այս կյանքում»։ Բայց պետք է հասկանալ, որ ամեն երկիր ու ազգ ունի իր նպատակները, ունի իր շահերը, և պետք է սառը գլխով մոտենալ այն ընկերներին, որոնք տրամադրում են օժանդակություն և կարող են մեծ օժանդակություն անել։ Բայց միշտ պետք է հաշվի առնել, որ հայ ազգն ունի իր սեփական շահերը և պետք է ընթանա՝ ելնելով իր շահերից։ Հիմա Հայաստանում կան ազգասեր ուժեր, որոնք գիտակցում են այդ բոլորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան