Էդմոն Մարուքյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հանդիպում է առաջարկում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Մեկ տարի է՝ Հայաստանում քննարկվում է, որ պետք է իմփիչմենթի գործընթաց սկսվի։ Փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում էի՝ գնացեք խորհրդարանում անվստահության գործընթաց սկսեք։ Ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին հերքում։ Հիմա իրավիճակ է փոխվել․ ՔՊ-ից դուրս եկած երկու պատգամավորներ կան, որոնք իմփիչմենթի նախաձեռնություն են սկսել»,- այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել։

Մարուքյանը որևէ խոչընդոտ չի տեսնում, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորներն իրենց ստորագրությունը դնեն Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծին, որը հասցեագրվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար ժողովրդի աջակցությունը կլինի։ Ըստ նրա՝ պահը հասունացել է։

Այնուհետև Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։

Սեյրան Օհանյանը Էդմոն Մարուքյանին պատասխանեց, որ հարցը կքննարկի խմբակցության հետ և կպատասխանի։ Իսկ Հայկ Մամիջանյանը հեռախոսազանգին չպատասխանեց․ Էդմոն Մարուքյանը նրան ձայնային հաղորդագրությամբ փոխանցեց իր առաջարկը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ առանց հիմքերի՝ իմփիչմենթի գործընթաց չի կարելի սկսվել՝ ընդգծելով, որ, հակառակ դեպքում, դա կլինի իմիտացիա: Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար 36 պատգամավորի ձայն է պետք, իսկ այն հաջողությամբ ավարտելու համար՝ 54, այդ թվում՝ ՔՊ-ից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից էլ նշել էին, որ պատրաստ են նախաձեռնել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, միևնույն ժամանակ, ասել, որ չունեն վարչապետի թեկնածու, բայց պատրաստ են քննարկել հնարավոր տարբերակները։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Հովիկ Աղազարյանը։

«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,- գրել է Հովիկ Աղազարյանը։

 

Մանյա Պողոսյան