ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «Վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ ի պատասխան Factor.am-ի գրավոր հարցման

Լուրեր

18.06.2026 | 18:27
Հունվար-մայիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 11 միլիոն դոլարի ապրանք
18.06.2026 | 18:25
Դատախազությունը չի հայտնում՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու ինչ իրավական հիմքով է Ծառուկյանի նկատմամբ հետապնդում հարուցվել
18.06.2026 | 18:18
Սերգեյ Թորոսյանը գնահատել է Իսլամ Մախաչևի շանսերն Իան Հարիի դեմ մենամարտում
18.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին // ՀՀ-ն 162 տոննա ծիրան է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
18.06.2026 | 18:06
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
18.06.2026 | 18:00
Ինչպես են քանդում Կիևյան կամրջի ասֆալտը. հիմնանորոգում և խցանումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 17:52
Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ
18.06.2026 | 17:43
Իմ բոլոր ընկերները ՌԴ-ից եկել են ընտրության, նաև հանրահավաքներին․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 17:38
Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներ չկան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
18.06.2026 | 17:32
Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն Հայաստանին բողոքի նոտա է հղել Գյումրիում հուշարձանի վանդալիզմի կապակցությամբ
18.06.2026 | 17:26
Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում դադարեցվել է 0.128 հա հողամասի կառուցապատման իրավունքը
18.06.2026 | 17:20
Չեխիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18.06.2026 | 17:16
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
18.06.2026 | 17:08
Հույս ունեմ` ՌԴ դեսպանն ուշադիր կլինի այս հարցերին, ապօրինություն է եղել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 16:59
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել Ապրիլյան պատերազմի զոհի հարազատներին․ Դրմեյան
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով, և այսօր ստացվել է պատասխանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի հարավային սուվերեն տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին արձագանքելով՝  ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը կոչ  էր արել  Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»։

Խոսնակը շեշտել էր, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ իր խոսքում, սակայն, կիրառելով այսպիսի ձևակերպում․ «Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից»։

Չնայած սուր քննադատությանը Բաքվի հասցեին և նրա գործողությունների կոշտ դատապարտմանը, Պետքարտուղարության պաշտոնյա Ջալինա Փորտերի օգտագործած «վիճելի տարածքներ» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։

Factor.am-ը ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղել է հետևյալ հարցերը «Օգտագործված «վիճելի տարածքներ» արտահայտությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ նշանակությամբ է օգտագործվել «վիճելի տարածքներ» արտահայտությունը։ Արդյոք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ի կողմից  ճանաչված սահմանային տարածքներ ներխուժումից հետո ԱՄՆ-ն դրանք համարո՞ւմ է վիճարկելի երկու կողմի միջև:

Ադրբեջանը, որի նախագահը հայտարարել է, թե «ուժով միջանցք է բացելու Զանգեզուրով (Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով) դեպի Նախիջևան», մայիսի 16-ին սկսել է 15 000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն՝ սահմանային լարման իրավիճակում։ Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքի և լարվածության պայմաններում մեծամասշտաբ զորավարժություն սկսելու կապակցությամբ»։

ԱՄՆ Պետքարտուղարությունից ստացված պաշտոնական պատասխան նամակում ասվում է «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և ողջունում ենք նրանց հանձնառությունը այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»։

 

Ռոբերտ Անանյան