Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Լուրեր

23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Glovo Retail Media Day 2026-ի շրջանակում Իդրամն ու Glovo-ն Բարսելոնա քաղաքում՝ Glovo ընկերության գլխամասային գրասենյակում, կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում շուտով Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ վճարման տարբերակ ընտրելով Իդրամը։

Համագործակցությունը նպատակ ունի հայ օգտատերերի համար ստեղծել ավելի հարմար, արագ և անվտանգ թվային փորձառություն՝ համատեղելով երկու ընկերությունների կայուն էկոհամակարգերը։

Նոր համագործակցության շրջանակում Իդրամի օգտատերերի համար հասանելի կլինեն Glovo հարթակի հատուկ առաջարկներն ու բացառիկ առավելությունները, իսկ երկու ընկերությունները միասին պարբերաբար կիրականացնեն տարբեր նախաձեռնություններ և արշավներ օգտատերերի համար։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանում նորարարական և հաճախորդակենտրոն թվային փորձառություններ ստեղծելու երկու ընկերությունների ընդհանուր տեսլականը․

«Իդրամում մենք միշտ ձգտում ենք մեր օգտատերերին առաջարկել ոչ միայն վճարային ծառայություններ, այլև ամբողջական և արժեք ստեղծող փորձառություններ։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ Հայաստանից դուրս գործող և միլիոնավոր օգտատերերի վստահությունը վայելող նման մեծ գործընկերն ընտրել է համագործակցել հենց Իդրամի հետ, և շուտով մեր օգտատերերը Glovo-ի հավելվածում վճարելիս կարող են վճարման տարբերակ ընտրել Իդրամը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական թվային էկոհամակարգը զարգանում է և կարող է հետաքրքիր ու արժեքավոր համագործակցություններ ստեղծել միջազգային խաղացողների հետ»,- նշեց Գրիգորի Յոլյանը։

Glovo-ում ևս կարևորում են համագործակցության ռազմավարական նշանակությունը հայկական շուկայի համար․

«Glovo-ում մենք մշտապես փնտրում ենք ուղիներ՝ մեր հարթակն ավելի հասանելի, հարմար և շահավետ դարձնելու օգտատերերի համար։ Իդրամի հետ համագործակցությունը, որը Հայաստանում ամենավստահելի և լայնորեն օգտագործվող վճարային համակարգերից մեկն է, ռազմավարական քայլ է, որը թույլ կտա մեր հաճախորդներին առաջարկել ավելի մեծ արժեք։ Ուրախ ենք՝ մեկնարկելու այս համագործակցությունը և ստեղծելու իրական առավելություններ, բացառիկ արշավներ և անվտանգ ծառայություններ Հայաստանի օգտատերերի համար», – ասաց Glovo Armenia—ի գործող գլխավոր տնօրեն Թամար Գոճաօղլանեանը։

Համագործակցության արդյունքում ընկերությունները նախատեսում են տարվա ընթացքում իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանն ու թվային ծառայությունների զարգացմանը Հայաստանում։

ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ