Երեկվանից Սյունիքում փոփոխություն չկա, Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակին:

«Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա: Բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: «Ակնհայտ է, որ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս Խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատել, մեր միջդիրքային տարածքներով անցել ու հասնել են Սև լիճ: Դա առանձին խնդիր է, որ անպայման կդիտարկվի:

Երեկվանից քննարկվում է, ասվում է՝ Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց: Ես ուզում եմ բոլորի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը՝ տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի: Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հիմա տեղում ընթանում է աշխատանք, այսօր կառավարության նիստից հետո կլինի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:

«Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային ու պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովեն՝ իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, ու այս խնդիրը մենք պետք է լուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: