Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Գերմանիան և Ֆրանսիան «խորը մտահոգություն» են հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ասել, որ երկիրը շեղվել է եվրոպական ուղուց։  Համապատասխան համատեղ հայտարարությունը հրապարակվել է այսօր՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում․ փոխանցում է DW-ն։

Հայտարարությունում ասվում է նաև, որ Գերմանիան և Ֆրանսիան «Վրաստանի եվրոպական ուղու ուժեղ ջատագովներն էին» և «ակտիվորեն աջակցում էին» Եվրահանձնաժողովի՝ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմանը։

«Խորը ափսոսանքով մենք ի գիտություն ենք ընդունում Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության որոշումը՝ շեղվել այս ճանապարհից՝ գործելով մեր ընդհանուր եվրոպական արժեքների և վրաց ժողովրդի նկրտումների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարան է մտել  «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում ասել է, որ վետո կկիրառի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հանդեպ։