Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Երևանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը, որին 1000-ից ավելի մասնակիցներ են միացել։ Կիսամարաթոնի ընթացքին հետևել և հաղթողներին պարգևատրել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում մրցավազքն անցկացվել է չորս մրցատարածություններով. 0-12 տարեկան մասնակիցները հաղթահարել են 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: Վազքը մեկնարկել է այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից և անցել մայրաքաղաքի մի շարք կենտրոնական հատվածներով:

1 կմ աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Սուսաննա Վարդանյանը, իսկ տղաների պայքարում՝ Ալեքսեյ Աբրահամյանը։ 5 կմ աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Սաթենիկ Ղազարյանը, իսկ տղաների պայքարում՝ Մհեր Մաշումյանը։ 10 կմ վազքատարածությունն աղջիկների պայքարում առաջինը հաղթահարել է Մայա Կուրևան, իսկ տղաների պայքարում՝ Բալաբեկ Հարությունյանը։ 21,1 կմ՝ կիսամարաթոնային տարածությունն աղջիկների պայքարում առաջինը հաղթահարել է Լիա Էնեզյանը, իսկ տղաների պայքարում՝ Նարեկ Պետրոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նմանօրինակ մրցաշարի անցկացումը կարևորել է մասսայական սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, որը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականություններից է։ Նախարարի տեղակալը շնորհավորել է մրցանակակիրներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց՝ ընդգծելով՝ բոլոր նրանք, ովքեր դուրս եկան մեկնարկ, քայլ արեցին դեպի ավելի առողջ կյանք:

Մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, շապիկներով, վկայականներով և խրախուսական նվերներով: Մրցաշարի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրով է պարգևատրվել նաև ԿԳՄՍ նախարարությունը։

Նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին Ռուսաստանի բոլոր մարզերում, որտեղ միջոցառումն իրականացվել է արդեն 8-րդ անգամ, ինչպես նաև շուրջ 30,000 վազորդներ 15 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Սերբիայում, Չինաստանում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Բահրեյնում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Նեպալում, Պակիստանում և Կամերունում։

«One Run» կիսամարաթոնը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն: