Սերժ Սարգսյանը ստում է, 7 անգամ ավել ԱԹՍ ենք գնել․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, Հայաստանը այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք շուտով կհրապարակենք, թե 2018-2020 թթ., ի համեմատություն 2016-2018 թթ., մեր իշխանությունը ինչեր է արել, գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել: Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի տարվել»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում՝ 2016-18թթ-ին ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից 50 միավոր, իրենք 300-ից բարձր թվով են ձեռք բերել:

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ գնելու ծրագրին, ինչն այս իշխանությունները չեղարկել են, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը սուտ է ասում, եթե 2016-2018 թվականին Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական «իքս» քանակի ԱԹՍ, մենք 2018-2020 թվականին «իքս» անգամ 7 թվով ենք ձեռք բերել: Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել ձեռք բերել հազար ԱԹՍ, իրենք թիվը բարձրացրել են հազար ութ հարյուրի, մենք ռազմական ոլորտում լայնածավալ ծախսեր ենք կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութում: